Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տa lete՝ բայց ազնիվ և կրթված մարդ է. բախտը գրավ այդ երիտասարդը իմ ճամփուս վրա, ես անոր պարտական եմ պաշտպանություն։

Զարեհ էֆենդին, լսելով, որ իր տղան բանակին մեջ է և իր սպային հովանավորությունը կվայելե, ոչ մեկ փորձ չրավ տղան տուն բերել տալու, հակառակ կնոջը թախանձանքներուն, որուն ստապատիր խոստումներ կըներ ամեն օր։ ճիգվիտը ոչ միայն կզգար Արտակի ատելությունը իր նկատմամբ, այլև կզգար, որ անիկա իր վարմունքով և խոսքերով մեծ արգելք էր իր ճամփուն վրա։ Որքան ատեն, որ Արտակը լուռ և արհամարհական դիրք բռնած էր, Զարեհ էֆենդին կարևորություն չէր տար անոր, բայց երբ Արտակը սկսավ իր կարծիքները բարձրաձայն ըսել, ճիզվիտը փոխադարձ ատելությամբ լեցվեցավ իր որդուն նկատմամբ։ Զարեհ էֆենդին իր անկեղծ կարծիքը հայտնեց միայն տիկին Զարուհիին, մտերմության ժամու մը մեջ։

—Այսպես աղեկ Է,— ըսավ ճիզվիտը,— բանակին մեջ մարդ կըլլա, կհասկնա, որ բաղնիքր խենթ կա եղեր. թող քիչ մը ատեն մնա այնտեղ, հոգ չէ։

Մուս կողմանե, ան հրապարակով կպարծենար, որ իր տղան ճակատն Է։

Եթե, ազեի, բեդել չէի՞ կրնար վճարել,— կըսեր ան,— բայց մենք օսմանյան հայրենասիրության օրինակը պիտի տանք մեր անձնական զոհողությունով, ապա թե ոչ մեր խոսխը քարնի՞ փարոս կարժե։

Եվ իր հայազատ տղաղ հայրենիքի համար զոհած մարդու համարձակությամբ, ան կկարգադրեր իր գործերը սերասբերի մեջ, որուն պատվերները կկատարեր իր արհեստանոցին մեջ:

Բայց Զարեհ Էֆենդին ուրիշ հոգ մըն ալ ուներ։

Դեռ Թուրքիա պատերազմի չի մտած Արուսյակը ամուսնացել էր Կյուլենցին հետ: Հարսանեկա ճամփորդութենե հետո նորապսակՆերր շտապով վերադարձել Էին, որովհտև ֆրանսիական նավաստի ընկերությունը իր գրասենյակ

  • tՖրանսիական ասացվածք՝ նա մի սարգ ունի գլխում այսինքն՝

խենթ է: