Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունեցած կասկածները՛ անհիմն էին կամ թե, ավելի ճիշտը, վտանգի ալիքը անցած էր այլես։

Իրիկուն մը, հակառակ Ղուկասի պնդումներուն, Բարպան դարձավ տուն։ Անիկա մեծ հաճույքով նստեցավ իր բազմոցին վրա, մինչ Վիկտորյան սեղանը կպատրաստեր և Բարպային վերադարձը տոնելու համար ճար֊ճարակ ընելով օղի և մեզե կհրամցներ անոր: Վիկտորյան իր սրտին գորովանքը հայտնելու համար ըսավ ամուսնույն.

—Վաղը, Բարպա՛, կանանչ տերևով դոլմա մը կպատրաստեմ։

Բարպան հաճույքով և կարոտով կդիտեր սենյակին բոլոր առարկաները և երբեմն խոր կհառաչեր։ Երբեմն ալ կնայեր Միհրանին և կարծես կուզեր բան մը ըսել, բայց լուռ կմնար:

Անոնք երեքով նստան և խոսակցեցան մինչև ուշ ատեն, և հետո Վիկտորյան, որ ջուր տաքցուցեր Էր, առաջարկեց Բարպային լվացվիլ։ Բարպան կատարեց կնոջը պատվերը, և հետո պառկեցան։

Առավոտուն կանուխ, երբ Խաչիկը սուրճը կխմեր, դուռը ղարնվեցավ։ Երկու ոստիկաններ հարցուցին Վիկտորյային, որ վազեց դուռր բանալու.

-Դեմիրճի Խաչիկը տա՞նն Է։

Անոնը՝ չսպասելով Վիկտորյայի պատասխանին, ներս խուժեցին: Անոնց ետևեն մտավ Իբրահիմ:

-Դուն աչքերնուն մերևար,— ըսավ Խաչիկը և անմիջապես կոշիկները հագավ։

Խաչիկը անայլայլ և հպարտ երևույթ մը առավ, երբ իր տունը կխուզարկեին։ Ոստիկանները երբեմն կուղղվեին Վիկտորյային, երբեմն Խաչիկին և կհարցնեին.

—Ատ ցած ֆրանսացիները ի՞նչ թողուցին այստեղ, ըսե՛ք, ձեր խերը կանիծենք։

Երկու ժամ հետո Խաչիկը տարին թաղին պահականոցը, ուրկե ճամփա հանեցին ուղարկելու համար Ստամբուլ կեդրոնական ոստիկանատունը։ Անոր թուղթերը վաղուց պատրաստված Էին արդեն։ Երբ Խաչիկի դաստակներուն երկաթ օղակներ անցուցին և այդպես ան դուրս բերին պահականոցեն, երկաթագործը պահ մը ընկրկեցավ, բայց Իբրահիմը, որ