Նավին երկու ստորին կամրջակներուն վրա, որոնք կգտնվեին նավապետի դիտարանին առաջքը և ետևը, կպարզվեր խառնիխուռն պառկած գաղթականներու թշվառ տեսարանը, որոնց ստվար մեծամասնությունը կազմված էր պառավ կիներով և երեխաներով։
Վերևի կամրջակներեն մեկուն վյրա, որոնք հատկացված էին առաջին կարգի ցանցառ ճամփորդներուն , երկու պարոններ կերթևեկեին խոսակցելով. անոնցմե մեկը ֆրանսիացի էր, օրագրող, մյուսը՝ նավապետի տեղակալը, իտալացի։
Դիտարանի առջևը տարածված ստորին կամրջակի եզրին նստած էր ալեհեր մարդ մը, ոտքերը կախած գետին, արմունկները դրած ծունկերուն և գլուխը բռնած երկու ափերուն մեջ։ Անիկա անշարժ կեցած էր այդպես և հայտնի չէր, որ կմտածե՞ր, թե կքնանար։
Երբ կիսալուսինը բարձրացավ հորիզոնին վրա, թանձր թշվառությունը, որ տարածված էր կամրջակներուն վրա, տեսանելի դարձավ։ Իսկ առանձին նստած մարդը ուղղակի ընդունեց իր անշարժ անձին վրա լուսնի դժգույն շողերը։
—Ձեր թիփն է,— ըսավ տեղակալը ֆրանսիացիին։
—Իսկապես ան է,— ըսավ օրագրողը,— ճիշտ որ ինձ կհեաաքրքրե. բավական կխոսի ֆրանսերեն, բայց այնքան ժլատ է խոսելու մեջ, որ դժվար է բառ մը խլել բերնեն։
—Տարագրվածնրե՞ն է,— հարցուց տեղակալը։
—Այո՛, հակառակ որ բնիկ պոլսեցի է. անտարակույս բաղաքական հանցավոր Է, և հավանական Է, որ կյանքը փրկվել է այն պատճառով, որ երկաթագործ Է։
—Հպարտ մարդ Է,— ըսավ տեղակալը,— ուզեցի իրեն վարեոզ մը տալ, մերժեց։
Ֆրանսիացին մտածեց, որ իսկապես այդ տարեց մարդը հագված Էր կարկտված ցնցոտիներով: Անոր մազերը և պեխերը ճերմկեր Էին, արևահար դեմքը ծածկված Էր մանր և խիտ կնճիռներով, իսկ այտերու երկու խորշոմները խոր ակոսներ կկազմեին։
Այդ մարդը Բարպա Խաչիկն Էր։
Անիկա քնացած չէր, այլ կմտածեր։ Քանի կմոտենար Կ. Պոլսո, այնքան բուռն կերպով հիշոզությունները կխուժեին