իր մեջ։ Այդ հիշողություններու մեջ կային կետեր, որ սարսուռ կպատճառեին իրեն, կային, որ տանջանքով կգալարեին անոր էութչունը։ Անիկա կուզեր մոռնալ այդ բոլորը և հիշել ավելի հեռավոր անցյալի հաճելի և կազդուրիչ բաներ, բայց չէր հաջողեր։ Կարծես որոշ թվականե առաջ իր ապրած կյանքը անջատվեր և կորսվեր էր անհատակ անդունդի մը մեջ և այդ թվականը 1914-ն էր։
Այգը հազիվ թե նոսրացուցեր էր խավարը, և հորիզոնին գիծը անզգալիորեն կդժգուներ, երբ շոգենավը սկսավ խարիսխը քաշել։ Բարպան անքուն մնացեր էր կամրջակին եզերքը և այժմ լսելով խարիսխը բարձրացնող անիվին աղմուկը, լցվեցավ դողահար անհամբերությամբ։ Իտալացի նավաստիներ կանցնեին-կդառնային և բարեկամական նշաններ կընեին Բարպային, որուն տանջալի դեմքը, վերապահությունը, լռոթյունը իրենց աշադրությունը գրաեր էին։
Արշալույսին շոգենավը ճանփա ելավ, և այն սրտադողը, որով պաշարված Էր Բարպան, հետզհետե սաստկացավ։ Անոր մտածումը կմոլորեր զանազան ենթադրութչուններու մեջ։ Պիտի գտնե՞ր իր տունը, Վիկտորյան, Միհրանը, րնկերները…
Ո՞վ ողջ մնացեր, ո՞վ մեռեր Էր այդ դաժան տարիներու ընթացքին։
Ամբողջ օրը ճամփորդեցին Մարմարայի մեջ, որ խաղաղ Էր լճակի մը նման։ Հակառակ ճամփորդներու աղմուկին և իրարանցումին, Խաչիկը ծանր քունով քնացավ կամրջակի տախտակամածին վրա։ Երբ անիկա աչքերը բացավ վերջալույի շքեղութչան մեջ, կարծես հանկարծ սրտապնդվեցավ և ընտանի ջուրերուն տեսքը դողահար ժպիտ մը հառաջ բերավ անոր շրթներուն վրա և աչքերուն մեջ։
—Է'հ, ուրեմն, բարեկա՛մ,— ըսավ ֆրանսիացի թղթակիցը, մոտենալով անոր,— գո՞հ եք։
Եվ անիկա լրջությամբ բացատրեց դաշնակլից բանակներու հաղթանակին նշանակությունը։ Բարպային միտքին մեջ