մակ ներկված մեծ շոգենավ մը, կկրեր իտալական փողփողուն դրոշակ, և բազմաթիվ մասնավորի կառքեր և ավտոներ կհառաջանային դեպի այդ շոգենավը։
Վերջապես Բարպան կքալեր քարավդին վրա, խիտ բազմության մեջ ճամփա բանալով։ Բեռ պարպող շոգենավերու կռունկներու աղմուկը, անցնող ավտոներու անընդհատ շչումը, անգլիացի, իտալացի և ֆրանսիացի զինվորներու տեսքը, զանազան ուտելիքներ ծախող մանրավաճառներու կանչերը, քարափի հատուկ եռուզեռը դլխու պտույտ կպատճառեին Բարպային։ Անոր ծունկերը կկթոթեին և կարծես թե երազի մեջ Էր։ Հանկարծ անիկա դեմ առդեմ եկավ խումբ մը իտալացի զինվորներու, որոնք հարբած Էին և կցկտուր երդ մը կերգեին։ Բարպան թեև զարմացավ, որ առավոտյան այդ ժամուն հարբած են անոնք, բայց ներողամտությամբ ժպտեցավ, և երբ անոնցմե մեկը իտալերեն խոսք մը նետեց իրեն, ձեռքը տարավ ֆեսին և բարևեց։ Այդ միջոցին Բարպան տեսավ, որ դիմացը, ճերմակ շոգենավին առաջ սիմիթճի մը կեցեր Է։ Անիկա իջավ մայթեն, անցավ մյուս կողմը և ուզեց սիմիթ մը առներ: Անիկա շշմած կնայեր չորս կողմր և կդիտեր, թե ինչպես անգլիացի ղինվորներու ջոկատ մը կհասներ հևիհև՝ շոգենավին առաջ կարգապահություն պահպանելու համար։ Բարպան քսակին մեջ մանրուք դրամ կփնտրեր, երբ տեսավ, որ սիմիթճիին ափսեն գետին տապալեցավ. նույն միջոցին մտրակի թեթև հարված մը իր ֆեսը թռցուց գլխեն։ Անգլիացիներն Էին, որ մտրակի հարվածներով կքշեին ճերմակ շոգենավին մոտերը կեցած վաճառողները և տեղացի անցորդները։
Բարպան, հանկարծակիի եկած, վերցուց ֆեսը և մյուսներուն հետ քաշվեցավ դիմացի մայթը և ապշելով տեսավ, որ պահակ կեցած իտալացի զինվորներ կկողոպտեին գետինը ինկած սիմիթները և ծիծաղով կպատասխանեին վաճառողին հուսահատ բողոքներուն։
Ծանր բան մը. կարծես խախտվեցավ Բարպային մեջ։ Անիկա. իր անձնական արժանապատվության մեջ վիրավորված կզգար եվրոպացի զինվորներու վարմունքին համար, մանավանդ, երբ նշմարեց, որ թուրքերու շարքեր, գլխիկոր և