Այս էջը սրբագրված է
մռայլ կանցնեին դիտելով այդ տեսարանները և իրարու հետ կփոխարիեին նշանակալից ակնարկներ։
Բարպա Խաչիկը ո՛չ իր կնոջը, ո՛չ Միհրանին և ոչ ալ իր ընկերներուն և ծանոթներուն որևէ մանրամասնություն չի պատմեց իր աքսորի կյանքեն։ Անոնք այնքանը միայն իմացան, որ Բարպան մահվընե ազատվեր էր շնորհիվ վարպետ երկաթագործ ըլլալուն։ Բայց եթե Բարպան չէր ուզեր կամ չէր կրնար խոսիլ այդ մղձավանջային օրերու մասին, անոր դեմքը կկրեր անջնջելի կնիքը կրած դաժան տպավորություններուն։
Պատերազմի սոսկալի տարիները դաժան եղեր էին նաև Կ. Պոլիս մնացողներուն համար։ Վիկտորյան ստիպված եղեր էր վաճառել չնչին գիներով տանը բոլոր կարասիները, հագուստները, նույնիսկ շապիկները. խոհանոցի բոլոր պղինձները անհետացեր էին, և այդպես էր բոլոր տուներուն մեջ: Մարդիկը ժամանակեն առաջ ծերացեր, կքեր էին։ Անոնց վրա հագուստները մաշեր և խունացեր էին, և անոնց ներքին բարոյական ամբողջությունը խորտակվեր էր ամենօրյա ճղճիմ հոգերու, զրկանքներու, անորոշ սարսափներու և մշտնջենական սպառՆալիքի տակ ։ Իսկ այժմ, Կ. Պււլիսը կտնքար դաշնակիցներու գրավման բանակի ճնշումին տակ։ Անիկա կներկայսւցներ նվաճված երկրի բոլոր քստմնելի երևույթները, և եթե քաղաքը, հաղթհարված պոռնիկի նման, երբեմն կպճնվեր ամեն ազգերու պատկանող դրոշակներով, այսուամենայնիվ ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ թաղերու, արվարձաններու և նույնիսկ Բերայի կողմնակի փողոցներու մեջ անհույս թշվառությունը միահեծան կտիրապետեր Գործերը դադրեր էին, նավահանգիստը թափուր էր, ուր խարիսխ կնետեին միայն զինվորական փոխադրանավեր։ Մեծ շուկան աղքատացեր ու նսեմացեր էր, մինչդեռ Բեզեստենը օր֊օրի կուռճանար։
Նոր հարուստները, անծանոթ անուններով, իրենց ան֊