Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ տարիներու ընթացքին Միհրանը, հակառակ իր կրած բազմատեսակ տառապաանքներուն, ֆիզիկապես և բարոյապես ամրացեր էր, դարձեր էր գիտակից ե կոփված երիտասարդ։

Բարպայի վերադարձի հետևյալ իրիկունը Միհրանը, տուն գալով, գտավ իր մորեղբայրը նստած բազմոցին վրա։ Անակնկալ ուրախությունը Բարպան վերստին գտնելուն, որը անհետ կորսված կհամարեր, անխառն չէր, որովհետև Միհրանն ալ խորապես տպավորվեցավ Բարպայի կրած փոփոխութենեն։ Անոր կերպարանքր կարծես թե ավրվեր էր մաշիչ նյութով մը, ինչպես արջասպը կսրբե դրամի վրայեն պատկերը։ Միհրանը, մանավանդ, չի կրցավ երկար տանիլ Բարպայի լռությունը, հակառակ որ անիկա ապշած նայվածքով կդիտեր իր քեռորդին և պատրվակ մը տալով Վիկտորյային, տունեն դուրս ելավ, գնաց Կանդիլլի, գտավ Ռեմզին, որ նույնպես նոր վերադարձեր էր Պոլիս և Վոսփորի ասիական ափունքի վրա փայտաշեն համեստ տան մը մեջ կբնակեր,պառավ ազգականուհիի մը հետ։

Միհրանր տխրությամբ և դառնությամբ կխոսեր իր կրած ծանր տպավորաթյան մասին, երբ եկավ Աաֆիեն։ Անիկա ուսուցչուհի էր, ավարտեր էր պետական վարժապետանոցի դասընթացքը և որոշեր էր երթալ Անատոլու և աշխատիլ թուրք գյուղացիներու մեջ։ Բայց Սաֆիեն դժվարություններու կհանդիպեր իրագործելու համար իր համեստ ցանկությունը։ Մեարիֆը առայժմ Սաֆիեին պաշտոն տվեր էր Անատոլու Հիսարի աղջկանց նախնական վարժարանի մեջ, որ կազմակերպված էր պատերազմի ընթացքին։

Պատերազմի ծանր տարիներուն Ռեմզին, ՛ճակատ մեկնելե առաջ, Միհրանը ծանոթացուցեր էր Սաֆիեին և հայ երիտասարդը հանձներ էր ուսուցչուհիին հոգածության։ Միհրանը առաջին հանդիպումեն տպավորվեր էր այդ լուրջ և քիչ մը տխուր երիտասարդուհիեն, որ անընդհատ հարազատի հոգածություն ցույց տված էր իր նկատմամբ։ Անոր շատ սև և կարճ հոնքերը, կաթնային սպիտակությամբ և երկարավուն