Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աբդյուլռահմանը կարգել տվեր էր վերակացու կայարանի դարբնոցի աշխատավորներուն։

Հետևյալ օրն իսկ Միհրանը իր թուրք ընկերոջ հետ խոսեցավ, և Սաֆիեի ուղարկած հրահանգներու համաձայն սկսան հող պատրաստել դարբնոցի մեջ բջիջ մը ստեղծելու համար: Անոնք հանդիպեցան զանազան արգելքներու, աշխատավորներու կասկածամտության, ենթարկվեցան ամեն կարգի վտանգներու, Բայց հաջողեցան ստեղծել բջիջ մը, որ իր գաղտնի և կարճ ժողովները կունենար կա՛մ գիշերը, հանրակացարանին ետևը, կա՛մ մոտիկ անտառակի մը մեջ, ճաշի դադարին։

Աբդյուլռահմանը առերևույթ դաժան մարդ էր. անիկա, մասնավորապես, խիստ կվարվեր իր ընկերներուն հետ, կհայհոյեր անոնց, և այդ բոլորը կնպաստեր ծածկելու իրենց մեջ եղած գաղտնի կապերը։ Միհրանին հոգին սկսավ պայծառանալ, անիկա սկսավ սիրել իր միջավայրը, կապվիլ մարդոց, հետապնդել իր նպատակները։ Բայց երբ անիկա շաբաթ իրիկունները կերթար տուն, կացության ծանրությունը կընկճեր զինքը։ Անիկա կգտներ Վիկտորյան մռայլ տխրության մեջ և ջախջախված ֆիզիկական հոգնութենե։ Անիկա լվացք կըներ ուրիշներու տանը և զանազան գործերով վարձու աշխատանք կկատարեր: Միհրանը մտադրեց Վիկտորյան ազատել այդ վիճակեն: Անիկա կբերեր կենսամթերքներ և իր աշխատավարձը, և Վիկտորյան կզարմանար ոչ միայն Միհրանի տոկունության, այլև անոր տրամադրության բարձրանալուն վրա։

Երբ տուն հասնելով՝ Միհրանը կլվացվեր, ճերմակեղեն և հագուստ կփոխեր, կճաշեր անմիջապես, հետո կանցներ իր սեղանին առաջ և կգրեր իր շաբաթական տպավորությունները։ Այդ աշխատանքը մեծապես կկազդուրեր Միհրանը, անիկա, կարծես, ուրիշ մարդ կդառնար և ինքնավստահություն կունենար, որ իր և բոլորին տառապանքը իմաստ մը և արդյունք մի պիտի ունենա։

Օրը մըն ալ, հանկարծ, դարբնոցի մեջ խուզարկություն եղավ, Աբդյուլռահմանը ձերբակալվեցավ: Միհրանը օրերով և շաբաթներով սպասեց, որ բջիջի անդամները պիտի ձերբա–