գերմանացի Լիբնեխտի մասին, և ամեն մեկը կմտածեր՝ ո՜ւր են մեր ռոլանները և լիբնեխտներր։
Պատերազմի վերջին տարին դարբնոցի բջիջը ներգրավեց գերի ինկած ռուս զինվոր մը, որ գերության մեջ սորվեր Էր թրքերեն։ Անիկա հաճախ կպատմեր գերի ինկած պարզ զինվորներու զարհուրելի վիճակը և հույս կհայտներ, որ հեղափոխությունը շուտով կպայթի։ Անոր կապույտ աչքերը՝ տանջված և հյուծված դեմքին վրա, լի ԷԻն լույսով և հույսով։ Ամեն անգամ, որ անիկա կնայեր Միհրանին, կթվեր անոր, որ խավարը կփարատի և արշալույսը կծագի մարդկության վրա։
Պատերազմի այդ վերջին տարվան մեջ Էր նաև, որ Միհրանը երկու անգամ տեսավ Մաննիկը Բերայի շիտակ ճամփուն վրա։
Հանկարծական և աղետալի դեպքերը բաժներ Էին Միհրանը և Մաննիկը իրարմե։ Անոնց պատանեկան զգացումները, կարծես թե, վառեր, չքացեր Էին զարհուրելի հրդեհի մը մեջ։ Միհրանին այնպես կթվեր, որ Մաննիկի հետ ունեցած մտերմական հարաբերությունները շատ հին հիշողություններ Էին, անհետ կորած անցյալի բեկորներ։ Բայց այն անգամ,որ Միհրանը հանդիպեցավ Մաննիկին, կարծես թե այդ հեռավորությունը հմայքով վերցավ, և խզված կապերր վերստին կապվեցան։
Աբդյուրոահմանի մահեն երկու շաբաթ հետո ժողող մը՛ ըրեր Էին ուսուցիչ ընկերոջ մը տանը Ֆընզրզրի կողմերը: Միհրանը ժողովեն դուրս եկավ Սաֆիեին հետ և քալելով հասան Բանկալթի։ Միհրանը բաժնվեցավ Սաֆիեեն և առանձին կիջնար Բերայի շիտակեն, երբ մյուս մայթին վրա տեսավ Մաննիկը։ Միհրանին հագուստները մաշած Էին, ֆեսը կաղապարված չէր։ Անիկա անցավ մայթին մյուս կողմը, Մաննիկին ետևը, որպեսզի ան զինքը չի տեսնե։ Երիտասարդ աղջիկը հագեր էր ծանրագին մուշտակե վերարկու և կքալեր թեթև մը կաղալով։ Անիկա իր կաղությունը վերածեր էր պչրող, թերևս անգիտակցաբար, ցանկահարույց ճոճումի։ Դեմքը ծածկված էր նուրբ ճերմակ ծակոտկեն քողով,և թուրք ու գերմանացի սպաները կանգ կառնեին ու կդիտեին անոր գեղեցիկ դեմքը։ Թեև Մաննիկը անտարբեր կերևար,