Իրիկուն մը, երբ ուշ ատեն կվերադառնային գաղտնի ժողովե մը, Սաֆիեն ըսավ Միհրանին.
—Ռեմզին եկեր է, քեղի շատ բարև ըրավ, բայց պատվիրեց, որ իր մոտ չերթանք, կհետևին իրեն։
Միհրանը չի հասկցավ։ Չէ՞ որ սարսափը վերցած էր, ազատ շունչ կքաշեին։
-Ո՞վ կհետևի իրեն,– հարցուց անիկա:
-Գրավող բանակի լրտեսները,— ըսավ Սաֆիեն,–դաշնակից պետություններու ագենտները։
Միհրանը ցնցվեցավ և կարծես արթնցավ, բայց անիկա լուռ մնաց։
—Այժմ մեր և Ռուսաստանի հեղափոխության գլխավոր և անմիջա ան թշնամին,– ըսավ Սաֆիեն,— անգլիական իմպերիալիզմն Է։
Անոնք կերթային մութ փողոցներեն՝ խոսակցելով։ Սաֆիեն կվարվեր Միհրանի հետ ինչպես մեծ քույր, որ մեղմորեն կուզե անդրադարձնել իր կրտսեր եղբորը իր մեկսխալին։ Անիկա երբեմն հեգնանքով կխոսեր, բայց ավելի հաճախ քաղցրությամբ և համոզիչ շեշտով։
Հետևյալ օրը Միհրանը Ղալաթիո հրապարակեն կանցներ շտապով Հայդար Փաշա մեկնող շոգենավին հասնելու համար, երբ տեսավ, որ ֆրանսիացի զինվորներ բռներ Էին թուրք պատանի մը և կուզեին պահականոց տանիլ։ Տղան կթպրտար զինվորներու ձեռքին մեջ, կուլար, կգոռար և ճիգ կըներ ազատվելու։ Թուրք անցորդներ կկանգնեին և կհարցնեին իրարու. «Ի՞նչ Է պատահեր»։ Միհրանը այդպիսով լսեց բանին Էությունը. պատանիին հայրը վերադարձեր Էր աքսորավայրեն և շոգենավին վրա, որ քարափին առաջ կեցած Էր, երկու օրե ի վեր կսպասեր արտոնության՝ դուրս գալու համար։ Շոգենավը պիտի մեկներ նույն իրիկունն իսկ, և վերաբարձող աքսորականը հավանաբար ստիպված պիտի ըլլար երթալ մինչև Բաթում և վերադառնալ՝ կրկին խնդրելու համար դուրս գալու արտոնություն, որը շատ դժվարով գրավման բանակի իշխանությունները կուտային թուրք աքսորականներուն հակառակ որ անոնցմե շատերը աքսորի դատապարտ
Բարպա Խաչիկ