Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ված էին դաշնակիցն երու կողմնակից ըլլալու ամբաստանությամբ։

Աքսորականի տղան, ուրեմն, հակառակ արգելքին ուզեր էր մոտենալ շոգենավին, տեսնել հայրը, երկու խոսք փոխա֊ նակել անոր հետ:

Միհրանը, այդ բոլորը լսելով, վստահությամբ մոտեցավ ֆրանսիացի զինվորներուն և ուզեց միջամտել։ Լսելով Միհրանի մաքուր ֆրանսերենը, զինվորները պահ մը թուլցան, և պատանին՝ օգուտ քաղելով այդ պահեն, խուսափեցավ և կորսվեցավ թուրք ամբոխին մեջ։ Բայց զինվորներեն մեկը բուռն կերպով զայրացավ Միհրանին դեմ։ - — Քու գործերուդ խառնվե՛, լևանտենի կտոր,— ըսավ ան և սպառնաց՝ պատանիին փոխարեն Միհրանը տանիլ պահականոց։

Միհրանը հարկադրվեցավ նույնպես սպրդիլ թուրք ամբոխին մեջ և հետքը կորսնցնել, որովհետև իր մոտ թռուցիկներ կային և բնավ ժամանակը չէր քաջագործություններ ընելու:


Ձմեռվան պայծառ և արևոտ օր մըն էր։ նախորդ օրը ձյուներ էր, և տանիքներու վրա ու մայթերու եզերքին ձյունի հետքերը կպսպղային անհամար ցոլքերով։

Բարպա Խաչիկը և ատաղձագործ Ղուկասը լուռ կքալեին Բանկալթիի շիտակեն։ Անհամար անտեր երեխաներ, հյուծված և կեղտոտ դեմքերով, սրսփալով կդեգերեին մայթերուն վրա։ Ոմանք կդիմեին անցորդներուն և անհույս աղերսանքով ողորմություն կխնդրեին։ Ուրիշներ, պատին կռթնած, ուսերը հազիվ ծածկած ցնցոտիներով, կնայեին սուր և սրտմտած ակնարկով, կարծես որոճալով սարսափելի մ տածում մը: Անոնք երբեք չէին մոտենար համազգեստով եվրոպացիներու, որովհետև փորձով գիտեին, որ անոնցմե ավելի հարված կստանային, քան թե՝ ողորմություն։

Մանր վաճառողներ, ոչ նվաղ թշվառ երևույթով, փոքր կողովներու մեջ կծախեին բիստաշ, կակաուեթ, դդումի աղած.