պես հասկցեր էր, որ ինքր և աղջիկր սեփականազուրկ դարձած են, և ուզեր էր դիմել դատարան։ Բայց ան ոչ միայն որևէ փաստաթուղթ չուներ, այլև այդ շրջանին երկրին դատարանները չէին զբաղեր սեփականությանց վերաբերյալ վեճերով։ Տիկին Զարուհին ուզեր էր խայտառակել Զարեհ էֆենդին, աղջիկր և փեսան, բայց ոչ մեկ տեղ արձագանք չէր գտեր։ Մարդիկ, ակռաները սեղմած, օրը֊օրին կհետևեին դեպքերուն և ուրիշներու գործերով չէին կարող զբաղիլ։ Տիկին Զարուհին և Մաննիկը, ճարահատ, համեստ սենյակ մը վարձեր էին Օրթագյուղի մեջ, ուր կապրեին՝ իրենց գոհարեղենները ծախելով և ուտելով։ Զինադադարեն հետո միայն,Մաննիկը պաշտոն մը գտեր էր Թոգաթլյանի հյուրանոցին մեջ՝ որպես թելեֆոնիստ։
Այս բոլորը Ղուկասը կպատմեր Բարպային, հազար անգամ ընդհատվելով, որովհետև հին ծանոթներ, հույն և հայ արհեստավորներ, կմտնեին սրճարան և լսելով, որ Ղուկասի հետ եղող անճանաչ մարդը երկաթադործ Խաչիկն Է, կուգային և կըսեին:
—Բարպա, Բարպա՛…
Ոմանք հեծկլտալով կուլային, հիշելով իրենց կորուստները և տառապանքը, որոնք կնորոգվեին դիտելով Բարպայի կրած այլափոխությունը։
—Հե՜յ գիդի ժամանակներ,— կըսեին անոնք իրարու,– Բարպան ալ ասանկ կըլլա՞ եղեր, մի՞տքդ Է, ան ինչ մարդ Էր, բե՞ …
Երբ հին ընկերները ուղղակի Բարպային կհայտնեին իրենց ափսոսանքը, երկաթագործ Խաչիկը կմռայլեր և կրսեր.
—Բարպան չի կա, Բարպան մեռած Է…
Երբեմն ալ Բարպան կհիշեր երիտասարդ բանվորներ և կհարցներ.
—Ի՞նչ եղավ Պետիկը։
—Մեռավ Ռումելիի մեջ։
—Արա՞ մը։
—Տուն եկավ հիվանդ, երկու ամիս առաջ թաղեցինք։ Ոմանք անհետ կորած Էին, ոմանք վերադարձեր Էին խղանդամ, իսկ ուրիշներ մեկներ Էին, զինադադարեն անմիջա