Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրիկնային ցուրտին մեջ, և միևնույն ատեն այդ շոգին լուսավորվեր Էր վերջալուսային ցոլքերով։ Բժիշկը ըսեր Էր, որ նման երևույթ հաճախ կտեսնենք ձիերու վրա, երբ անոնց կողերեն և կռնակեն շոգիացող քրտինքը կբարձրանա, բայց ուշադրություն չենք դարձներ։

Բայց այդ բացատրությունները չէին հանգստացուցեր Արտակի մահվան ներկա եղողները։ Անոնք գիշերով գացեր գտեր էին դիակը, որ լուսնի լույսով իրենց երևացեր էր հրեշտակատիպ գեղեցկությամբ, թաղեր էին և նույնիսկ սեպաձև քար մը տնկեր էին անոր հողակույտին վրա, որպեսզի տեղը չի կորսվի։

Այդ լուրերը, բերնե-բերան անցնելով և հետզհետե ավելի գերբնական նկարագիր մը ստանալով, հասեր էին Պոլիս, բայց տիկին Մաքրինեն չէր հավատար իր տղուն մահվան և զինադադարեն ի վեր առանձին և մեկուսացած ապրելով Բերայի տան մեջ, անհամբերությամբ կսպասեր Արտակի վերադարձին։

Բայց Արուսյակը, որ երկու զավակներու տեր էր արդեն, գործնական պատճառներով հետաքրքրվեր էր եղբորը մահով և նույնիսկ ձեռք բերեր Էր պաշտոնական վավերաթուղթ։ Այդ անհրաժեշտ Էր իրեն, որովհետև հայրր, որ լյարդի ծանր հիվանդություն մը ստացեր Էր, հետամուտ Էր ձեռք բերելու միլիոններ, իբր վնասուց հատուցում։

Զարեհ Էֆենդին, Պոլսեն մեկնելե առաջ, տիկին Զարուհիի տունը, ուր կբնակեր Արուսյակը, փոխանցեր Էր աղջկանը անունին, Կյուլենզի ստիպումներուն զիջելով։

Տիկին Զարուհին տանը փոխանցման գործողություններու մասին որևէ, տեղեկություն չուներ։ Զարեհ Էֆենդիի մեկնումեն հետո անտանելի գտնելով տիկին Մաքրինեի հետ կենակցությունը, ուզեր էր իր աղջկան հետ երթալ բնակիլ իր սեփական տունը, ուր վերի հարկի բնակարաններեն մեկը պարպվեր էր. բայց Արայուսակը, իբր տանտիրուհին, կտրականապես մերժել էր նույնիսկ մեկ սենյակ հատկացնել տիկին Զարահիին: Անիկա պներ էր, որ այդպես կվարվեր Կյուլենցի հրահանգով և թե մինչև անոր վերադարձը որևէ փոփոխություն չէր, կրնար մտցնել տանը մեջ։ Տիկին Զարուհին վերջա–