Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քը. դուն քու գործիդ նայե, քեզ հոստեղը վերակացու չեն դրիր։ Բանվորները խուլ մռնչեցին: Մինաս Էֆենդին ա՛լ ավելի կատղեցավ: —Թո՛ղ մեյ մըն ալ քեզի տեսնեմ,— ըսավ անիկա,– ուրիշի սալին առաջ:

Այդ իրիկունն Էր, որ կազմակերպված բանվորները Բար֊

պան ու Ղուկասը հրավիրեցին իրենց ժողովին: —Կարդա՛շ, մենք ուրիշ տեղ գործ փնտրելու ենք,—ըսավ Ղըւկւսսը Բարպային, երր ժողովեն հետո տուն կվերադառնային, —-աս դելիխանլըներուն բերանը շատ խալաբալըխլը է, ապուր մը կուտեն, ետքը մենք ոտքի տակ կերթանք։

Բարպան լուռ կքալեր. հանկարծ կանգ առավ և ըսավ.
—Վասիլը իրավունք ուներ։
- Իրավունքն ալ խո՛սք Է,— ըսավ Ղուկասը, քիթը աղմուկով 

մաքրելով կարմիր թաշկինակին մեջ։— Բայց ատ օրերը անցան, օ չամլար պարտախ օլդու**, հիմակ մենք ծերա¬ ցանք, պատառ մը հաց պիտի ուտենք նե, դինջ ականջ ու¬ տենք, ատ Է ըսածս… Հետո խոսեցան գործավարի մասին։

—Հայ Է, ամա,— ըսավ Ղուկասը,— տաճկե գեշ Է:

—Ի՛նչ հայ, ի՛նչ տաճիկ,— ըսավ Բարպան,- գեշեն գեշ է, մարդ չէ, հայվանին մեկն է։

Եվ խոր սրտմտություն մը պաշարեց անոր հոգին։


Հհտևյալ օրը, կեսօրին մոտ, Բարպան, որ աշխատանքի առաջին պահեն ի վեր անդադար կաշխատեր, լրացուց իր օրական գործը և նոր աշխատանքի հետամուտ ըլլալե առաջ պահ մը կանգ առավ։ Անիկա գոհ էր և մինչ մտքովը կդասավորեր ստանձնելիք աշխատանքը, միևնույն ատեն, վաղեմի սովորսւթյան համեմատ, գրպանեն հանեց ծխախոտի տուփը


  • Այս երիտասարդներր մեծ֊մեծ խոսում են (՛ժող, ասացվածք)։
    • Այդ մայրիները բաժակ դարձան. այսինքն՝ ժամանակները փոխվսւծ են (թարք, ):