Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և սկսավ սիգարեթ մը ոլորել։ Այգ միջոցին հեռուեն երևցավ Մինաս էֆենդինհ

Ընդարձակ հոլին մեջ բոլոր մուրճերը կիյնային սալերու

վրա։ Հնոցներու մեջ հանքածուխի կրակը փքոցներու սուլող շունչով կարծարծվեր անընդհատ և երբեմն կարձակեր բուռ մը կայծեր։

Բարպան՝ սիգարեթը ոլորելով, կմտածեր, որ Միհրանի

հետ ձեռք֊ձեռքի տված թերևս հաջողին Վիկտորյան ազատել իր ծանր աշխատանքեն։

Գործավարը դանդաղ, բայց անվրեպ քայլերով կհառաջանար և 

վերջապես եկավ կանգնեցավ Խաչիկին առաջ։ Բայց Բարպան շարունակեց սիգարեթը ոլորել և, գլուխը հակած մեկ ուսին, քաղցր նայվածքով նայեցավ գործավարին։ Բարպան ուրախությամբ կուզեր հայտնել Մինաս էֆենդիին, որ ամբողջ օրվան աշխատանքը կատարեր էր առավոտյան ժամերուն մեջ՝ շնորհիվ իրեն հատուկ դասավորման։

Բայց Մինաս էֆենդին խոժոռեր էր և, աշխատավոր մը

հանցանքի մեջ բռնելու չարախնդությամբ, սաստող ձայնով հարցուց.

 —Ի՞նչ գործի ես, Խաչի՛կ։

Բարպան՝ սրտնեղած, ծխախոտի տուփը ցույց տվավ։ —Այստեղ արհեստանոց Է, Բոմոնթիի կազինոն չէ,— ըսավ Մինաս էֆենդին։

Բարպան լուռ, խստորեն նայեցավ գործավարին։

Մինաս էֆենդին զգաց իր անզորությունը Բարպայի լռության առաջ և ավելի կատղեցավ։

—Զեզի օրական կուտանք, որ աշխատիք,— ըսավ ան

փրփրոտ շրթունքներով,— այստեղ ձեր պապային տունը չէ… Քեֆիդ նայե՛,— ավելցուց անիկա հեգնությամբ,- քաշվիր… —Հերի՛ք է,— գոչեց հանկարծ Բարպան,— հերի՛ք է… անցի՛ր… —Ես ինչ ըսեմ քեզի պես խռֆած մարդը հոս բերողինշարունակեց,- վերակացուն,— մեղի պինդ բազուկ պետք է— և իր վտիտ բազուկը ցույց տվավ,– այստեղ անկելանոց չէ…