Բaրպան ծխախոտի տուփը փակեց չավարտած սիգարեթին վրա, գրպանը dրավ, թևերը ավելի սոթտեց և պիտի հարձակեր գործավարին վրա, երբ իր զայրույթը սանձահարեց, ուսերը թոթվեց արհամարհանքով և հառաջացավ դեպի դուռր։ Հնոցին մոտ եղող բանվորները, որ հետևեր Էին միջադեպին, մուրճերը նետեցին և հետևեցան Բարպային՝ գոչելով. —Բարպա՛, Բարպա՛, ո՞ւր կերթաս… Շուտով ամբողջ հոլին մեջ տարածվեցավ միջադեպին լուրը։ Ամեն կողմ եթե թուրք, հայ և հույն բանվորներ թողուցին իրենց աշխատանքը և խռնվեցան Բարպայի շուրջը։ Գործավարը հեռուեն, մինակ մնացած, թևերր ծալած, խորապես այլայլած կհետևեր կատարվածին և կջանար իր դեմքին տալ հեգնական արտահայտություն։ Բարպան բուռն զայրույթեն կարմրեր Էր. անիկա ֆեսը հանեց և թաշկինակովը սրբեց ճակատը։ —Թո՞ւլ…— ըսավ ան Մինաս էֆենդիի հասցեին,— շան որդի, ես ալ մարդ էի ժամանակին, քեզի պես մայմունին վրա չէի թքներ անգամ… Անիկա փղձկեցավ, և ձայնը խեղդվեցավ բուռն հուզմունքի մեջ։ Բանվորները ավելի մոտեցան Բարպային։ Լուրը տարածվեր էր մյուս արհեստանոցները, և բանվորներու ուրիշ խումբեր վազելով կուգային կմիանային Բարպան շրջապատողներուն։ Ամեն կողմերե կլսվեին հայհոյանքներ գործավարի հասցեին. ոմանք ալ տիրապետելով ժխորին՝ բարձր ձայնով կգոռային. —Բարպա՛, դուն կըլլաս մեր գործավարը, դուն մեր վարպետն ես, դուն մեր գլխուն վրա տեղ ունիս… Բարպան վերջապես սթափվեցավ և տեսնելով, որ պատահած միջադեպը ուրիշ հանգամանք կստանա, ըսավ մեղմ ձայնով. –Թողեք երթամ … դուք ձեր գլուխները մի այրեք ինձ համար…հիմակվան ժամանակր ուրիշ է…Անիկա խաղաղ էր, զգալով ամեն ազգի պատկանող բանվորներու համերաշխությունը և իր հանդեպ բոլորին արտա
Էջ:Բարպա Խաչիկ.djvu/441
Արտաքին տեսք