կազմված էր նավակայանի առաջքը, պատի ամբողջ երկայնքին։ Սենեգալցի զինվորներ խսսէությամբ և բրտությամբ հսկողություն կընեին։ Բարպան չի տեսավ, թե ինչպես մուտքին կանգնած աստիճանավոր մը անքաղաքավար և հեգնական շեշտով խոսեցավ երիտասարդի մը հետ, որ թուղթեր բռնած կբարձրանար սանդուղներեն, և թե ինչպես նույն մարդը ստրկական քաղաքավարությամբ կվարվեր ուրիշներու հետ, որոնք, հավանաբար, եվրոպացիներ էին։
Այդ օրվա երեկոյին Վիկտորյան ուշ վերադարձավ տուն, որովհետև լվացք ըրեր էր գիշերօթիկ վարժարանին մեջ։ Անիկա սաստիկ հոգնած էր և սենյակը բարձրանալե առաջ պահը մը նստեցավ և տնքալով Հանգստացավ բակի բազմոցին վրա։
Բարպան տուն գալե առաջ պալամուտ գներ էր, որ այդ օրը վաճառքի Հաներ էին չնչին գինով, և այժմ խոհանոցը կեցած կտապկեր՝ շիշին խորքը մնացած երկու մատ պղտոր ձիթայուղը օգտագործելով։ Տապկվող ձուկի ախորժաբեր հոտը ծուխի քուլաներու հետ կխուժեր բակը, և Վիկտորյան տնքալով ըսավ.
—Վա՜հ, Բարպա, սպասե քիչ մը, ես կհասնեի, քու ինչ գործդ է ձուկ տապկել…
Քիչ հետո, երբ սեղանին առաջ նստած պիտի ճաշեին, Վիկտորյան պատի մեջ շինված դարանը պահած օղիի շիշ մը դուրս հանեց և դրավ Բարպային առաջ, որուն աչքերը ժպտեցան։ Վիկտորյան այնքան հոգնած էր, որ ախորժակ չուներ ուտելու և սենյակին մեջ կքալեր խեղանդամի նման։ Բայց անիկա նշմարեց Բարպայի գոհունակ դեմքը և մտածեց, որ թերևս ամուսինը լավ լուր մը ուներ հաղորդելիք։ Անտարակույս, կխորհեր անիկա, արհեստանոցին մեջ գնահատեր էին Բարպայի արժանիքները և ավելի շահավոր գործ մը հանձներ էին անոր։ Վիկտորյան իր այդ ենթադրության մեջ հաստատվեցավ, երբ Բարպան, քիչ մը ուտելե հետո, ըսավ քաղցր ձայնով.
—Վիկտորյա՛, քանի մը օր ալ ակռադ սեղմե, վերջերնիս բարի է։
—Հիմակ ալ բարի է, Բարպա՛,— ըսավ Վիկտորյան