սրտագին,— դուն ողջ֊առողջ տուն դարձար, այդ է մեր բարիքը. ես ուրիշ բան ալ չէի ուզեր արդեն։
Հետևյալ և հաջորդ օրերուն Բարպան վերջապես հաջողեցավ տեղեկություններ ստանալ ճանապարհածախսի մասին։ Իրենց երեքին համար, շոգենավին կամրջակին վրա ճամփորդելու պայմանով, անհրաժեշտ էր քառասուներկու թրքական թղթադրամ ոսկի։ Ռուսական շոգենավ մը, «Սեն Նիկոլա» անուն, որ ռուս տարագիրներով տրամադրված էր, ճամփա պիտի ելլեր տասնհինգ օր հետո։ Պետք էր հասնիլ այդ շոգենավին։
Բարպան տեղեկություններ քաղեց նաև անցագիր ստանալու պայմաններու մասին։ Գրավման տակ եղող մայրաքաղաքին մեջ թուրք կառավարությունը չքացեր էր, բայց տեղացի հայերու և գաղթականներու համար կազմվեր էր ֆրանկո֊հայկական կոչված օրգան մը, ուրտեղ անցագիրներ կուտային Ֆրանսիա գաղթել փափագող հայերու, իբրև դաշնակից պետությանց պաշտպանյալներ։ Այդ անցագիրը ստացողները իսպառ կկորսնցնեին Թուրքիո քաղաքացիության իրավունքները։ Բարպան կխորհեր, որ ինքը կմեկներ անվերադարձ և ինչի՞ն էին պետք արդյոք այդ իրավունքները, երբ իր բնիկ երկիրր դարձեր էր խորթ մայր իր ամեն ազգի զավակներուն համար։
Մինչև շաբաթ օրը Բարպա Խաչիկը քանի մը անգամ գնաց Ղալաթիա, օր մըն ալ գնաց Սկյուտար, թափառեցավ այնտեղ մինչև իրիկուն, այցելեց գերեզմանատունը, հետո անցավ Գարաճա Ահմեդի արհեստանոցը, ուր աշկերտ եղեր էր և ուր այժմ կաշխատեին թուրքեր։ Վերադարձին ան երկար դեգերեց Ղալաթիո քարափին վրա, դիտելով մեկնող շոգենավերը։ Գաղթականներով բեռնավոր նավ մը անջատվեցավ քարափեն և երբ նավահանգստի խճողված ջուրերուն մեջ հեռանալով, վերջալույսի շողերու մեջ իր կռնակը ցույց տվավ, Բարպան բուռն ցանկությամբ մտածեց այն գալիք օրվահ վրա, երբ ինքն ալ Վիկտորյայի և Միհրանի հետ, այդպիսի շոգենավի մը մեջ պիտի ըլլար։
Շաբաթ օրր Վիկտորյան կեսօրե ետքը ազատ էր, բայց փոխանակ հանգստանալու, ան կզբաղեր տնային դործե֊