Իրիկունը, ճաշեն հետո, երբ Վիկտորյայի պատրաստած- խահվեն կխմեին, Բարպան ըսավ.
—Վիկտորյա , ես գործս ձգեցի… —Ողջություն ըլլա, Բարպա՛,— ըսավ կինը, հակառակ,
որ ցուրտ սարսուռ մը անցավ անոր ամբողջ մարմնեն։
—Աս երկրեն պիտի երթանք,— ըսավ Բարպան եռան֊
դով,— Ֆրանսա պիտի երթանք, ի՞նչ կըսես Միհրան։
Միհրանը ոգևորությամբ ընդառաջ գնաց մորեղբորը ցան֊
կության։ Անիկա Ռեմզիին հետ ունեցած տեսակցութենեն ի վեր շարունակ կմտածեր մեկնումի մասին, և թեև Սաֆիեն իրեն հայտներ էր, որ երկու հարյուր ոսկի թղթադրամ կը֊ հատկացնեին Միհրանի ճամփորդության, անիկա իր վաս- ֊ տակածեն ալ խնայողություններ ըրեր էր և հարյուր ոսկիի չափ մեկ կողմ դրեր էր։ Բայց անիկա չէր համարձակած մինչև այդ օրը Բարպային հայտնել իր մտադրությունը, որովհետև չէր ուզեր մորեղբայրը և Վիկտորյան զրկել իր բերած օգնութենեն և մյուս կողմանե կմտածեր, որ Բար՝- պան դյուրավ չի հոժարիր գաղթելու։
—Հիմակ պետք է ճամփու ծախքը գտնել,— ըսավ Բար-
պան,— մեկ հոնքը բարձրացնելով։
—Ես հարյուր ոսկի թղթադրամ ունիմ,— ըսավ Միհրա֊
նը կարմրելով։
—Կբավե,— հայտարարեց Բարպան խոր շունչ քաշե֊
լով,— ես տեղեկացել եմ, հաշիվս ըրեր եմ։
—Ընկերներս ալ երկու հարյուր ոսկի կտրամադրեն
ինձ,— ավելցուց Միհրանը։ Բարպան ակնապիշ նայեցավ Միհրանին և կմկմաց. —Ընկերնե՛րդ… ա հ… —Ուրեմն Բարպա՛, շուտով ճամփա կելլենք,— ըսավ Միհրանը ուրախ շեշտով։ Վա՞հ,— բացականչեց Վիկտորյան, բայց ոչ մեկ ա֊ ռարկություն չըրավ։ Մինչև ուշ Խաչիկը և Միհրանը խոսակցեցան իրենց ւսպագա ս կյանքի մասին և երազներ հյուսեցին, նույնիսկ վիճեցան: ՚–– Քանի մը տարի ակռաներնիս կսեղմենք,— ըսավ 447