Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարպան համոզիչ ձայնով,— ես կաշխատիմ, դուն կսորվիս. ետքն ալ դուն մեզի կպահես…

 —Մեկ հոգիի աշխատանքը բավական չէ,— առարկեց

Միհրանը,— ես թե՛ կաշխատիմ, թե՛ կսորվիմ։

 —Ատանկ բան չըլլար,— ըսավ Բարպան գլուխը շար-

ժելով… ֊ Ես դեռ ուժ ունիմ, կաշխատիմ … թող գործ ըլ֊ լա, կտեսնեք…

—Ի՛՛նչ չոճուխներոլ պես իրարու հետ կվիճիք,— ըսավ

Վիկտորյան,— հոն երթանք կտեսնենք, էվտեքի պազար, չարշըյա ույմազ*…

 Բարպան և Միհրանը խնդացին։
 Բարպան կլողաը երազներու մեջ, միևնույն ատեն վեր-

հիշելով նավակայանը, ֆրանսիացի զինվորները, օրվան մեջ տեսածները. հանկարծ անոր մտքին մեջ փողփողեցավ նախ- կին զորանոցի շենքին վրա ծածանող եռագույն դրոշակը։

 —Սա մեր դրոշակն ալ հողին մեջ թաղված մնաց,—

ըսավ անիկա, մեյ մը Վիկտորյային և մեյ մը Միհրանին նայելով։

 Անոնք երկուքն ալ լուռ մնացին և որևէ արձագանք չի

տվին Բարպային խոսքերուն։ Բայց հանկարծ Վիկտորյան թափանցեց Բարպայի թաքուն ցանկության և ըսավ.

—Վաղը, լույսին, թաղված տեղեն կհանենք։

Բարպան տեղեն ելավ, գնաց պատուհանին առաջ, վա¬ րագույրը մեկ կողմ քաշեց և ըսավ.

 —Լուսին գիշեր է, ցորեկվա պես լույս է։

Վիկտորյան աչք ըրավ Միհրանին ։ Քիչ հետո երեքով իջան պարտեզ, և Միհրանը սկսավ ածուին հողը փորել։ Բարպան անհամբերութենե կհևար։ Վերջապես, ջղային շար֊ ժումներով բահը առավ Միհրանի ձեռքեն և շուտով երևան հանեց թիթեղյա սնդուկը։ Բարպան պահ մը կանգ առավ և նայեցավ խոնավութենե ժանգոտած արկղին, հետո բահը նետեց, ծռեցավ փոսին վրա, հողոտ արկղը դուրս բերավ, գրկեց և դիմեց դեպի խոհանոց։


Բառացի՝ տան հաշիվը շուկային չի համապատասխանում. այսինքն

հուսացածդ կարող է չիրականանալ (թուրք. ): 448