ներու սեմին վրա կեցած կիներու սկսավ բացատրել Հելլեներու տարած հաղթանակի նշանակությունը։ Հանկարծ Վիկտորյան պաշարվեցավ տարտամ մտահոգություններով, շտապով մտավ տուն, դուռը փակեց և անձկությամբ հիշեց Վասիլը, Սոֆյան, Բարպայի աքսորը, և հոգին լեցվեցավ դողով։ Առանց կարենալ պատճառաբանելու, թե ինչո՞ւ ինքը համոզվեցավ, որ անհրաժեշտ էր մեկնիլ, հեռանալ այս երկրենք երբ խոհանոցի գործը վերջացուց է բարձրացավ սենյակ և սկսավ եռանդով պատրաստվիլ, ինչպես եթե հաջորդ օրը մեկնելու ըլային:
Բարպան և Միհրանը դեռ Թաթավլայի փողոցներուն մեջ Էին, երբ զգացին, որ անսովոր բան մը կա։ Հունական թաղերը կբզզային պարս գալու պատրաստվող փեթակներու պես։ Բարպան հարցական ակնարկ մը ուղղեց Միհրանին, որ ժխտական շարժում մը ըրավ։ Ռեմզին մեկնած Էր Կ. Պոլսենք և Միհրանը քանի մը օրե ի վեր չէր կրցեր տեսնել ո՛չ Սաֆիեն և ոչ ալ մյուս ընկերները։ Մնաց որ հելլեններու տարած հաղթանակի լուրը հասեր էր հանկարծակի, նախորդ գիշերը, և առաջին անգամ հույն ազգաբնակչությունը տեղեկացեր էր այդ մասին հունական օրաթերթերու հրատարկած հավելվածներով, որոնք ցրվեր էին առավոտ կանուխ:
Մինչև Բերայի շիտակ ճամփան, Բարպան և Միհրանը լուռ քալեցին, դիտելով փողոցի երևույթները և ջանալով որոտլ տեղեկություններ։ Անոնց դիտավորությունն Էր երթալ ֆեսճի Մելքոնին և հետո կատարել շարք մը այցելություներ:
Տարագրութենե վերադարձեն ի վեր Բարպան հազվադեպ
կերպով գացեր էր ֆեսճի Մելքոնի խանութը, որովհետև սովորաբար կերթար ավելի համեստ սափրիչի մը, որուն խանութբ կգտնվեր Շիշլի, գարեջուրի ֆաբրիկային մոտ։
Ֆեսճի Մելքոնը գրեթե չէր փոխվեր. միայն անոր մազերուն մեջ ճերմակները շատցեր և վերևի արտևանունքը ու
451