Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռեր և ծանրացեր էին, ինչ որ երբեմն կիսախուփ կդարձներ անոր աչքերր։

Պատերազմի ծանր տարիներին կարծես թե. տեսածը չի

տեսած ձևացնելու անհրաժեշտությունը ֆիզիկական ձևա¬ փոխություն հառաջ բերեր էր անոր աչքերուն վրա։ Անիկա ըստ իր առաջվան սովորության, կթողուր, որ տեղացի հա֊ ճախորդները իրենց վճարելիքը դնեն արկղին մեջ, բայց իր ծառայողներեն մեկը պաշտոն ստանձներ էր օտարական հաճախորդներեն ոչ միայն գանձել դրամր, այլև սափրելե և մազերր խուզելե առաջ հայտնել գինը։ Ֆեսճի Մելքոնի խա– նութեն անցեր էին անհամար սպաներ. նախ ավստրիացիներ և գերմանացիներ, իսկ զինադադարեն հետո ֆրանսիացի֊. ներ, անգլիացիներ, իտալացիներ և վերջին ամիսներուն՝ զանազան դասակարգերու պատկանող ռուս տարագիրներ։

Ֆեսճի Մելքոնր՝ մեկուսի կեցած իր լուսավոր և մաքուր

խանութին մեջ, կդիտեր իր հաճախորդները, լուռ կհետևեր անոնց վարմունքին, շարժուձևերուն և իրեն հատուկ եզրա¬ կացություններու կհասներ։ Ան հոգեին ատեր էր գերմանւս– ցիներու ցուրտ գոռոզությունը, ավստրացիներու գրեթե կանացի պճնասիրաթյունը և արհամարհանքով անդրադար¬ ձեր էր, որ այդ կոկոզավիզ մարդիկը, օգուտ քաղելով իր՝ հին խանութպանի ինքնահատուկ քաղաքավարութենեն, ա– ռանց վճարելու դուրս սողոսկեր էին: Սկիզբները ֆեսճին, ինքն իսկ ամչնալով կատարված փցուն գողութենեն, աչք գոցեր էր, չտեսնելու եկեր էր, բայց տեսնելով, որ չվճարե¬ լու սովորությունը կընդհանրանա, իր ավագ պաշտոնյային հանձնարարեր էր պատշաճ կերսլ մր գտնել և այդ «ան՝– օրեններու» ձեոքեն սափրվելու և մազերը կտրելու փողը առնել։ Այն ժամանակ հառաջ եկեր էին կռիվներ, բուռն սա֊ կարկություններ, որոնց հետևանքով հաճախորդը կա՛մ իր կեղծ զայրույթի թափին մեջ դուրս կնետվեր առանց վճարե¬ լու և փոխարեն հայհոյանքներ և սպառնալիքներ կարձա֊ կեր և կամ մանրուք դրամ մը կնետեր գետին, ինչպես ան¬ հանգիստ ընող մ ուրացկանի մը երեսին։ Օր մը, որ կռիվը հասեր էր սուր աստիճանի՝ ավստրիա– ցի սպայի մը և ավագ ծառայողին մեջ, թուրք տարեց սպա 452