Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-Ծախելու Համար չէ …— ըսավ ան հեգնական,— այդ երգը մենք շատ ենք լսեր… Բոլոր արևելքցիները չարչի են, ամեն ինչ առուտուր Է իրենց համար… օ՛ն, օ՛ն, ժամանակ չունինք,— և գորգը խլելով կնոջը ձեռքեն, դրավ մեկ կողմ:

Այդ միջոցին ուրիշ քննիչ մը մարդու մը վալիզեն հաղթականորեն դուրս կհաներ երեք կնքված շիշ օղի.

—Չի հայտարարեցիք, տուգանք պիտի վճարեք։

Քննիչները կանցնեին մեկ ճամփորդեն մյուսը և հանկերcի նման մրթմրթալով կըսեին.

—Ունի՞ք որևէ բան հայտարարելիք… ալկոհոլ, խմիչք, ծխախոտ, մետաքսեղեն, գորգ, ժանյակ… հնություն՜…

Միջնորդ թարգմանները սկսան աշխուժանալ. պառավ կնկան գորգին վրա դիզվեր էին զանազան ուրիշ առարկաներ. ցեցերե կերված շալեր, ուրիշ գորգեր, շիշերով խմիչքներ, մաշած դանտելներ։

Քննիչները, ուրուրն երու նման, կհետազոտեին իրերը, քակել կուտային առասանով կարված հակեր. պահված անօգուտ իրեղենները կարտաշնչեին տուներու անկյունները որդվոց֊որդի գործածված անկողիններու և վերմակներու անհամ հոտը։

Երբ մեկու մը կամ ընտանիքի մը գույքերուն քննությունը կավարտվեր, բոլորը կմիանային ծրարները և հակերը վերստին փակելու համար. բայց ուրիշներ, որ դեռ չէին քննված, անձկալի դեմքերով կդառնային ասդին֊անդին, կարծես օգնություն աղերսելով և, վերջապես, կապավինեին միջնորդ֊թարգմաններուն, որոնք առանձին և խորհրդավոր խոսակցություններե հետո կըսեին.

—Դուն իմ աչքս նայե՚յ հիչ հոգդ մ՝ըներ, կկարգադրեմ, բայց ետքը… հիմա չըլլար…

Միհրանը՝ առանց որևէ մանրամասնություն կորսնցնելու, կդիտեր ամեն ինչ և որդիական զգացումով կնայեր Բարպային, տեսնելու համար, թե այդ բոլորը ինչ անդրադարձում կունենա անոր վրա։ Բայց Բարպան անհաղորդ կմնար այդ բոլորին։ Պարփակված Էր մտերիմ զգացումներուն մեջ, անիկա հարգալից կեցվածքով կմնար իր իրերուն առաջ, Հաստատ մտադրություն ուներ ամեն ինչ հայտարարելու,