Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տան մը մեջ, ուր երկու փոքր սենյակներե բաղկացած բնակարան մը ուներ: Անիկա կպատկաներ ֆրանսիացի դեմոկրատներու այն սերունդին, որոնք կատաղի և համառ պայքար տարած Էին մեկ կողմե՝ հին ազնվականության մնացորդներու դեմ և մյուս կողմանե՝ բուրժուազիայի վերին շերտերուն դեմ։ Անիկա, ժամանակի րնթացքին, մեկ-մեկ կորսնցուցեր Էր իր համախոհ բարեկամները և որովհետև կսիրեր խոսիլ, ամեն օր, իր առողջ ծերության պարապ ժամերը լեցնելու համար, կերթար բանվորներե հաճախված սրճարաններր և հաճույքով կհետևեր բանվորներու և գործատերերու միջև հառաջ եկած միջադեպերուն, կքաջալերեր դիմադրությունները, երբեմն շատ օգտակար խորհուրդներ կուտար, հենվելով պետական կամ կոմունալ օրենքներու վրա, որոնք մոռացության մատնված Էին գործնական կյանքի մեջ, բայց կարող Էին իրենց ուժը վերստանալ, եթե օգնության կանչվեին։ Անիկա երբեմն դրվագներ կպատմեր իր երիտասարդական օրերուն տեղի ունեցած պայքարներեն, կխոսեր ոգևորությամբ, շարժուձևերով, և ձայնը կստանար ծերացած աքլորի դեռ բամբ, բայց խռպոտ շեշտը։ Անիկա երբեմն կատաղության բուռն տագնապի մեջ կիյնար, երբ կպատմեր, թե ինչպես բուրժուազիան ազնվականներու դեմ պայքարին մեջ խաբելե և գործածելե հետո երկրի դեմոկրատական տարրերը, իշխանությունր ձեռք անցուցեր և վարվեր Էր այնպես, ինչպես հին տերերր։

—Ուրե՞մն,— կըսեր անիկա,— բուրժուազիայի Կռիվը ազնվականության դեմ ուրիշ բան չէր, եթե ոչ «տեղեդ ելիր, որ ես նստիմ»…

Գաբրիել Դյումոնը՝ կատաղության ծայրահեղ աստիճանի հասնելով երբեմն, իր ծերունիի խռպոտ ձայնով կգոռար և կտիրապետեր աղմկալի և խճողված սրճարանի մը ձայներուն։ Մարդիկ կլռեին և, մասամբ բարեմիտ հեգնանքով, մասամբ լրջությամբ, կլսեին ծերունիին խոսքերը, որուն բարձր շեշտը կընկղմեր խեղդող հազի մեջ։ Անիկա մինչև ծոծրակը կկարմրեր, քունքերուն և վզին երակները կտնկվեին, ամբողջ մարմնով կգալարվեր հագի ցնցումներով և վերջապես խաղաղվելով, կեզրակացներ դառնությամբ.