Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Ինչքա՚ն կփոխվի, այնքան նույն բանը կմնա…

Բայց ծերունին երբեք վերջնականապես չէր Համակերպեր դեմոկրատական խավերուն, «Ժողովուրդին», ինչպես Կկոչեր ան, վերջնական պարտության։ Ընդհակառակը, անիկա անսահման Հավատք ուներ ֆրանսիացի Կողովուրդին վրա, որ տոգորված էր դեմոկրատական սկզբունքներով և, իր կարծիքով, օր մը վերջապես ան ոտքի պիտի ելլեր, «տեր պիտի դառնար փողոցին»։ Այդ իր Հավատքը սնունդ կգտներ բանվորական սրճարաններուն մեջ, ուր Հաճախորդներուն սլայքարի տրամադրությունը, իր կարծիքով, իր այդ պաշտած դեմոկրատիայի զինված և կանոնավոր բանակն էր։

Իմպերիալիստական պատերազմի ամբողջ րնթացքին Գյումոնը քրթմնջեր և ՀայՀոյեր էր այդ պատերազմը պատրաստողներու դեմ, որոնք կկոչեր «մեծ ոճրագործները», և Հայտնի ու գաղտնի ոստիկաններու կշտամբող և կարծր նայվածքը դիմագրավելով, ան շարունակեր էր ըսել «ճշմարտությունը»։ Անիկա Հիացումով Հետևեր էր Ռոմեն Ռոլանի կեցվածքին, որուն «Ժան Քրիստոֆի» տասը Հատորները կարդացեր էր երեք անգամ և ըսեր էր. «Ահավասիկ ճշմարիտ Հայրենասերը»։ Գաբրիել Դյումոնը կըսեր նաև, որ Ռոմեն Ռոլանը փրկեց ֆրանսիական ժողովուրդի պատիվը, դառնալով անոր գիտակցության և բարձր առաքինություններուն արտահայտիչը։

Զինադադարի ընթացքին ան կարդացեր էր Բարբյուսի «Կրակը» և բաժանորդ գրվեր էր «Կլարտե» պարբերակաՆին։ Անիկա կհետաքրքրվեր նաև Ֆրանսիա գաղթող օտար բանվորական ուժերով, որոնք կհամարեր իմպերիալիստական պատերազմի զոհերը։ Օտարականներու մասին Հետպատերազմյան խտրողական օրենքները կՀամարեր դեմոկրատիայի ոգիի բռնաբարում և մեծ անարդարություն։ Այդ իսկ պատճառով անիկա երես դարձացեր էր այն բանվորական վերնաշերտեն, որ բնական կՀամարեր օտար և ֆրանսիացի բանվորներու մեջ եղած խտրությունները, և Հետզհետե Հակեր էր և որդեգրվեր էր յունիտեր սենդիկայի անդամակցող բանվորներու գաղափարներուն, որոնք, իր