ձեոքերուն վրա, կհետևեր շաքարի ֆաբրիկի գործավորներու խոսակցության։ Բարպան, իր կարգին, մեկ հոնքը րարձրացացած կդիտեր մաքրադեմ ծերունին, որուն ճերմակ հոնքրերը երբեմն կխոժոռեին։
—Ինչո՞ւ կսպասեք, որ ձեր ֆրանսացի ընկերները միայն պայքարին ձեզ համար: Ուղղակի դիմեցեք ձեր սենդիկային , ձեր իրավունքն Է, որ…
—Մենք որևէ իրավունք չունինք,— ըսավ մաղնիսացի Կարպիսը՝ իր կարգին խոժոռելով,— մենք օտարականներ ենք…
—Հանգիստ թողացեք ինձ այդ դատարկաբանություՆով,- գոչեց ծերունին,— երբ երկրի մը օրենքները կդառնան անարդար և խտրական, մարդիկ կդիմեն իրենց բնական իրավունքներուն…
—Բայց, պապա,— ըսավ նշանը համոզիչ ձայնով,– մեր սենդիկան նույնիսկ մեզ խորհուրդ տվավ, որ մեկուսի մնանք…
—Սենդիկան սխալվեր է…և հետո ո՞վ ըսավ, որ իրավունք չունիք։ Դուք կպատկանիք օտարականներու այն կատեգորիային, որ կկոչվի «admis a domicile»* և այդ հանգամանքով դուք ունիք բոլոր ֆրանսացիներու իրավունքները… Դուք, ճիշտը ըսելով, օտարականներ չեք, քանի որ կորսնցուցեր եք ձեր երկիրը վերադառնալու իրավունքը, և ֆրանսական կառավարությունը ձեզ ավեր է իրավունք տեղավորվելու իր հողին վրա:
Բարպան ներուժ նայվածքով նայեցավ ծերունի ֆրանսիացիին: Ահա այն մարդը, որ իր մտքին մեջ կազմած պատկերին Համապատասխան Էր:
—Այո,— ըսավ Կարպիսը դառնությամբ,- մենք ոչ օտարականներ ենք, ինչպես ճամփորդ անգլիացիները, ամերիկացիները, թուրքերր և այլն, և ոչ ալ ֆրանսացի քաղաքացիներ, մենք մետեկներ ենք…
—Ահա ձեզ գործ,— մրմնջեց ֆրանսիացին, զինաթափ ըլլալով այդ բառին առաջ,— Հիմակ ալ այդ Հնարերին։