Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարծիքով, հարազատ, հաջորդներն էին ֆրանսիական իսկական դեմոկրատներուն և կոմունարներուն։

Անիկա կատաղի տրամադրություն ուներ «Պարոն Թիեռի» 3-րդ հանրապետությանը դեմ, որ կկոչեր նպարավաճառներու և տակառա գործներու անփառունակ հանրապետությունը, միջակ մարդոց պոռոտախոս հաղթանակը, որը դարձեր էր արյունարբու կատաղություն՝ պատերազմի միջոցին։ Գաբրիել Դյումոնը ժամանակին եղեր էր դրեյֆուսական և այդ ժամանակեն ան սովորեր էր կարդալ «Յումանիտեն»։ Երբ այդ թերթը դարձավ ֆրանսիացի կոմունիստներու օրգանը, Գաբրիել Դյումոնը շարունակեց ամեն առավոտ կարդալ «Յումանիտեն», որը կկոչեր «իմ թերթը» և որու միջոցով տեղեկացավ ռուսական մեծ հեղափոխության և անոր ընթացքին։ Ան ֆրանսիական բուրժուական հեղափոխության պատմության փորձով, որը մանրամասն գիտեր, համոզվեցավ, որ ինտերվանսիոնները կպարտվեին և վերջնական հաղթանակը կմնար Ռուսաստանի պրոլետարիատին։

Գաբրիել Դյումոնը ուներ որոշ պերճախոսություն, և անիկա կոգևորվեր, երբ նոր ունկնդիրներ ունենար։ Անիկա ուշադրությամբ կդիտեր Բարպան և Միհրանը, որոնց երեվույթեն, շարժուձևերեն անմիջապես հասկցավ ոչ միայն անոնց օտարական ըլլալը, այլև նոր հասած օտարական ըլլալը։

—Ծերուկին լեզուն կքերվի կոր,— ըսավ Սեղբոսը, անգամ մըն ալ Դյումոնին կողմը նայելով, հետո ուղղվեցավ ծերունիին և ըսավ.— հրամեցեք մեզ մոտ, պապա Դյումոն:

Ծերունին հրավերը կրկնել չի տվավ. անիկա եկավ Բարպայի սեղանին մոտ, գավազանը կռթնցուց աթոռի մը և երկու ձեռքերով իրեն երկարած ձեռքերը սեղմելով՝ ըսավ ուրախ ձայնով.

—Բարև, որդիներս, ինչպե՞ս Է ձեր որպիսությունը։

Գաղթական հայերը ներկայացուցին նորեկները ծերունիին։

Անիկա քիչ հետո, գավազանը տեղավորած երկու սրունքներու մեջ, երկու ձեռքերը դրած անոր գագաթին և թուշը՝