Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ատ ըսածներդ ճիշտ խոսքեր են, Վասիլին ըսածն ալ ուրիշ բան չէ,— ըսավ Հակոբը եռանդով,— մինակ թե՝ ան կըսե կոր քի էսնաֆությունը հին բան է․․․

— Մեղա՜, Տեառն, մեղա՜,— ըսավ Ղուկասը` խաչ հանել ձևացնելով,— ըսել է ատոր ալ մոտան կա․․․ մենք նոր իճատ պիտի հանենք․․․

— Վասիլը կըսե կոր քի իր ատ ըսածը կա ուրիշ երկրներու մեջ,— ըսավ Հակոբը անհամբեր։— Հունաստանեն եկած բանվորներ կըսեն կոր քի ամենքն ալ իրենց արհեստին մարդոցմե ընկերություններ ունին։

Վասիլի ըսածը աղեկ բան է, գիտեմ,— ըսավ Բարպան,— ինձի ալ խոսեր է, բայց ատիկա ետքի բան է։ Հիմակ Ապոստոլին խնդիրը պետք է կարգադրել, հետո կտեսնենք։ Իմ կարծիքով, նորեն մենք հավաքենք պիտի եղածը։

— Մենք տալը կուտանք,— ըսավ Հակոբը,— բայց ճիզվիտն ալ պետք է տա, այսինքն` ամսական մը կապե։ Վասիլը դեռ շատ բան կըսեր կոր, Վասիլը ըսավ, որ եթե Ճիզվիտը մերժե, դուք ալ գործը թողուցեք։ Անոր ականջին ձայն մը հասեր է, լեզվին տակ բան մը կար։ Կըսե կոր քի Ճիզվիտը աս միջոցիս մեկ օր մը անգամ չկրնար արհեստանոցը գոցել, հոգին կուտա, ատ չըներ, կըսե կոր Վասիլը։

— Ջուրը հավանը դրեր կծեծենք կոր,— ըսավ Ղուկասը։— Վասիլը բան մը գիտե, որ ատ լեզուն կգործածե կոր: Երթանք գտնենք։

Բարպան համաձայն եղավ Ղուկասին:

Ղուկասը գրպանեն հանեց արծաթագույն խոշոր և տափակ ժամացույցը, բթամատի եղունգը հենեց կոճակին, կափարիչը բացավ և ժամը քննելե հետո ըսավ.

— Աս սահաթին անիկա Կոբեռնիկին խահվեն ըլլալու է:

Եվ երեքով դուրս եկան:

Երբ դուռը փակվեցավ, և փողոցի սալահատակին ցից քարերուն վրա հետզհետե հեռացավ Բարպային` ծանր, Հակոբին` ոստոստուն և Ղուկասին՝ սայթաքող քայլերու