Արջունան խօսեց։
Իմաստութեան և ինքնահայեցողութեան մէջ կատարեալ մարդու նշանը որն է. նա ի՞նչպէս մտքով անշարժ է խօսելիս, հանգչելիս, գործելիս։
Կրիշնան խօսեց.
Երբ հրաժարւում է ոլոր ցանկութիւններից, որ հոգին են թափանցում, երբ ինքն իրանով է երջանիկ, այն ժամանակ նա կատարեալ իմաստուն է կոչւում։
Երբ անայլայլ է ձախորդութեան մէջ, ուրախութիւնից ազատ է յաջողութեան մէջ, երբ ջնջել է սէր, երկիւղ, բարկութիւն, այն ժամանակ նա կոչւում է կատարեալ իմաստուն մենակեաց։
Երբ նա չի զգածւում ոչ մի բանում, ոչ բարիքի և ոչ չարիքի մէջ, ոչ ուրախանում է, ոչ բարկանում, նրա իմաստութիւնը կատարեալ է:
Կրիայի պէս, որ իր անդամները իրան է քաշում, եթէ նա իրան քաշէ իր զղայարանների զդայութիւններից, նրա իմաստութիւնը կատարեալ է։
Ժուժկալ մարդուց յետ են փախչում առարկաները, հոգու զգայութիւնները յետ են փախչում այն մարդուց, որ թողել է նրանց։
Սակայն երբեմն անզուսպ կրքերը բռնի քաշում են նաև ամէնից ժուժկալ իմաստունի հոգին։
Նրանց զսպելուց յետոյ, թող նա նստի միտքը յառած ինձ. և երբ նա իր զգայարաններին նուաճել է, նրա իմաստութիւնը կատարել է։
Երբ մարդ նայում է զգայական առականերին, նրա մէջ հակում է ծնւում դէպի նրանց. և այդ հակումից ծնւում է ցանկութիւնը. և ցանկութիւնից ծնում է կիրքը։
Կրքից առաջանում է մտքի շփոթութիւն, մտքի շփոթութիւնից խելացնորութիւն, խելացնորութիւնից բանականութեան կորուստ. և բանականութեան կորուստով նա կորած է:
Բայց երբ մարդ մօտենում է զգալի առարկաներին զուրկ սիրուց և ատելութիւնից, հպատակութեամբ և համակերպութեամբ, նա դէպի անդորրութիւնն է գնում։
Անդորրութիւնից ծնւում է նրա մէջ բոլոր ցաւերի հեռացումը. անդորրութեամբ իր բանականութիւնը հաստատւում է։
Իմաստուն չէ Եօգային չհետևողը։ Եօգային չհետևողը չի խոկալ. ով չի խոկալ, չունի հանգիստ. և անհանգստին ո՞ւր է երջանկություն։