Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ինքն ապրանքների և դրամագլխի անհուն կարիք ունի: Կապիտալիստական արտասահմանը բոլշևիկյան իշխանության դրամ չի տա և չի վստահիի:

Հետևաբար, մասնավոր առևտուրը ոչնչացնելով, բոլշևիկներն իրենք էլ չպիտի կարողանան ապրանքներ հայթայթել ժողովրդին: Եթե պետությունը խափանում է մասնավոր ձեռնարկությունները և իր վրա է վերցնում տնտեսական շատ կարևոր ֆունկցիաներ, ինչպես, օրինակ, ապրանքների հայթայթումը և բաշխումը, այդ դեպքում նա ոչ թե թեթևացնում է աշխատավոր ժողովրդի վիճակը, այլ, ընդհակառակը, շատ դժվարացնում: Որովհետև նա ի վիճակի չէ սահմանափակել ժողովրդի պահանջը այն չափով, որ ինքը կարող է բավարարել: Ժողովրդի պահանջը աղաղակող է և այնքան կենսական, որ նա ամեն միջոցի կդիմի, որպեսզի ապօրինիի ճանապարհներով իր կարիքին գոհացում տա: Այդ հողի վրա է, որ ծագում է և ծաղկում գաղտնի առևտուրը բոլշևիկյան Ռուսաստանում և ընդունում հրեշային չափեր:

Նույնն անտարակույս պիտի լինի և մեզանում:

Ուրիշ խոսքով այն առևտրական դասը, որ գոյություն ունի այժմ, կվերանա, ենթարկվելով էքսպրոպրիացիայի, սեփականազրկման: Իսկ նրա տեղ հանդես կգա մի ուրիշ առևտրական դաս, որը կտարբերվի առաջինից իր անձնական կազմով միայն: Եվ այդ դասի մեծամասնություն կգոյանա գողերից և թալանչիներից գերազանցապես: Այդ նոր դասը կլինի ավելի հանդուգն անչափավոր և ավելի չարաշահ:

Մեր գյուղացիությունը, որ կարողացել է վերջին տարիների կռիվներից ու տեղահանություններից հետո պահպանել իր փոքրիկ նահապետական տնտեսությունը, բոլշևիկների օրով պիտի զրկվի և այն սերմացվից, հացից, երկրագործական գործիքներից և լծակներից, որ նա ստանում է այժմ կառավարությունից: Որովհետև բոլշևիկները դրանցից և ոչ մեկը չպիտի կարողանան դրսից բերել՝ ոչ Ռուսաստանից, ոչ էլ որևէ այլ պետությունից:

Մեր գաղթականները պիտի զրկվեն, բոլշևիկների իշխանության ժամանակ այն բոլոր թե պետական և թե մանավանդ ամերիկյան նպաստներից, որ մինչև այժմ նրանք ստանում են: Եվ նրանք կամ պետք է սովամահ լինեն, կամ նորից պիտի գաղթեն օտար երկրներ՝ իրենց գլխի ճարը տեսնելու համար:

մեր ինտելիգենցիան, որ այնքան մեծ դժվարություններով