Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է գալիս Հայաստան, կամ այլևս չի վերադառնա իր հայրենիք կամ, եթե վերադարձել է, նորից կերթա օտար երկրներ: Որովհետև նա երբեք չպիտի կարողանա տանել ազատ մտքի և ստեղծագործության այն խեղդող մթնոլորտը, որ միիշտ և ամենուրեք ստեղծում են բոլշևիկները, այլևս ոչ մի այլ հասարակական հոսանք չի կարող գոյություն ունենալ. ով բոլշևիկ չէ, նա ենթակա է հալածանքի: Այսպես է բոլշևիկյան Ռուսիայում, այսպես կլինիի և մեզանում:

Մեր խոշոր կապիտալիստական դասը, որ ապրում է Հայաստանի սահմաններից դուրս և որ իր կապիտալով կարող է բաղմնավորել, կենդանացնել մեր երկրի տնտեսական կյանքը, միանգամայն պիտի հրաժարվի բոլշևիկյան Հայաստանիից: Նա, որ այսօր հազիվ է հաշտվում դաշնակցական իշխանության հետ վաղը, եթե բոլշևիկները տիրող դառնան, կփախչի հեռու, շատ հեռու Հայաստանի սահմաններից:

Այսպիսով մենք տեսնում են, որ բոլշևիկյան հեղաշրջումը չի կարող խոստանալ մեր դժբախտ երկրին դրական հետևանքներ նաև սոցիալական տեսակետով: Ի վիճակի չլինեով Հայաստանի տնտեսական սիստեմի մեջ հիմնական բարեփոխություն մտցնել նա չպիտի կարողանա նաև հիմնուին փոխել մեր երկրի սոցիալական հարաբերությունները, պիտի ձգտի ոչնչացնել հին իշխող դասակարգերը միայն նրա համար, որ առաջ բերի նորերը, որոնք հներից կլինեն շատ ավելի մեծ չարիք աշխատավոր ժողովրդի գլխին, քան անգամ հներրը:

Գանք այժմ քաղաքական հետևանքներիին:

VIII
Բոլշևիզմի քաղաքական հետևանքները

Հայաստանը գտնվում է այն մեծ ճանապարհների վրա, որոնք տանում են Եվրոպայից դեպի Ասիա, դեպի Մերձավոր և Միջին Արևելք: Իր ռազմական դիրքով նա իշխաում է ամբողջ Փոքր Ասիայի վրա:

Այն մեծ պետությունը, որի ազդեցության շրջանի մեջ կընկնի Հայաստանը, ի վիճակի կլինի սպառնալու Անգլիայի ամենակենսական շահերին, ամենախոելի ջրանցքին ու Եգիպտոսին, Միջագետքին ու Պարսկաստանին և, որը ամենակարևորն է, Հնդկաստանին: