Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գային ուժերի վտանգավոր դասավորումները և համապատասխան նախազգուշական միջոցներ ձեռք առնել այժմվանից իսկ: Այս է, որ ստիպում է անգլիական հեռատես քաղաքագետներին մի այնպիսի հաշտություն կնքել Անգլիայի համար վտանգավոր ուժերի հետ, որպեսզի ստեղծվեն, աճեն ու զորանան այն ուժերը, որոնց միջոցով հնարավոր լինի պահպանել քաղաքական հավասարակշռությունը ապագայում:

Երեք մեծ վտանգավոր ուժեր կան, որ անխուսափելիորեն պիտի դառնան Անգլիայի համար մի անխորտակելի վտանգ, եթե թույլ տրվի որ նրանք միանան, եթե այժմվանից իսկ նրանց միացման դեմ պատվարներ չկառուցվեն: Այդ ուժերն են՝ Գերմանիան, Ռուսաստանը և Թուրքիան:

Այս երեք ուժերի միացումը անկարելի, կամ գեթ անվնաս դարձնելու համար: Անգլիան ամեն ճիգ է թափում մի կողմից՝ ուժասպառ անելու երեք պետությունները թե ռազմապես, թե տնտեսապես և թե քաղաքականապես, մյուս կողմից՝ շղթայելու նրանց նոր ազգային պետության երկաթե օղակով, որը և վիճակի լինի կասեցնելու ամեն մի քաղաքական վտանգ:

Գերմանիան արդեն օղակված է այդպիսի պետության շղթայով՝ Չեխոսլովակիա, Ռումինիա, Ուկրաինա, Լեհաստան, Լիտվա, Լատվիա, Էստոնիա:

Ռուսաստանը շղթայվում է Ֆինլանդիայում, Էստոնիայով, Լատվիայով, Լիտվայով, Լեհաստանով, Ուկրաինայով, Ռումինիայով, իսկ հարավում անդրկովկասյան ու թերևս կովկասյան նոր պետություններով:

Տաճկաստանը շղթայվում է Արաբիայով, Միջագետքով, Սիրիայով, Հունաստանով, Հայաստանով, հավանաբար Քրդստանով և վերջապես մի շարք եվրոպական գաղութներով՝ ֆրանսիական Կիլիկիայով, իտալական Ադալիայով, փաստորեն անգլիական Պոլսով ու նեղուցներով:

Այս քաղաքական հոյակապ կառուցվածքը արհեստական չի բնավ, այլ հիմնված է մի քանի ոչ էական շեղումներով ազգային առողջ և կենսունակ սկզբունքի վրա: Նորակազմ բոլոր պետություններն էլ գերազանցապես ազգային պետություններ են և բոլոր տվյալներն ունեն զարգանալու և զորանալու: Այդ պետություններն են որ բաժանում են այսօր Գերմանիան Ռուսաստանից, Ռուսաստանը՝ Տաճկաստանից:

Հայաստանը այդ շղթայի օղակներից մեկն է, որ բաժա-