Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գալիս այն անվստահությունը, որ ուներ Անգլիան դեպի մեր պետությունը: Մեր տրամադրություններն ու հրապարակային արտահայտություններն այնպես էին, որ ակամայորեն տարակուսանք էին հարուցում դրսի աշխարհում, թե մենք իրոք ձգտում են որևէ ձևով միանալ կրկին Ռուսաստանին: Ռուսական շորշոփը չէր անցել մեր վրայից, մենք բոլոր էլ հիվանդ էինք ռուսական հիվանդությամբ, մեր ազգային մտայնությունը կարծես անզոր էր թոթափել իր ռուսական հովերը, մեր ազգային կամքը չէր գտնում իր մեջ բավականաչափ վճռականություն մի անգամ ընդմիշտ կտրելու մեր հույսերը, մեր կապերը Ռուսաստանից:

Այդ բոլորն առաջ էր գալիս մասամբ այն բանից, որ հարյուր տարվա ռուսական տիրապետությունը շատ ուժեղ դրոշմ է դրել մեր հոգու վրա: Մասամբ էլ այն բանից, որ մինչև այսօր էլ մենք մեզ պարզ հաշիվ չենք տալիս, թե ինչ հսկայական հեղաշրջումներ են կատարվել միջազգային ուժերի փոխհարաբերության մեջ, թե պարտված, քայքայված, բաժան բաժան եղած Ռուսաստանը այլևս ոչ մի դրական դեր չունի կատարելու Մերձավոր Արևելքում, թե Հայաստանի բախտը տնօրինողների շարքից դուրս է շպրտված Ռուսաստանը, եթե չասեմ առմիշտ, գեթ շատ և շատ երկար ժամանակով:

Մյուս կողմից մենք կարծես տակավին պարզորեն չենք գիտակցում, որ երկրագնդի այն մասի վրա, ուր գտնվում է Հայաստանը, Անգլիային է վիճակված վճռական խոսք ասել ի վերջո, և որ մեր քաղաքական ապագան կախված է աշխարհիս այդ հզորագույն պետությունից:

Մեզ համար պարզ պիտի լինի բացարձակորեն, որ եթե կա այսօր մի մեծ պետություն, որը կամենում է և շահ ունի ազատ ու անկախ հայկական պետություն ստղեծել, Անգլիան է դա:

Ռուսաստանը միշտ ձգտել է կլանել Հայաստանը, ձեռք բերել մեր երկիրը առանց հայերը: Այդպես է եղել ցարական հզոր Ռուսաստանը, այդպես է այսօր և բոլշևիկյան ուժասպառ Ռուսաստանը:

Ռուս բոլշևիկները, իսկ նրանց հետևից նաև հայ ստրկահոգի բոլշևիկները կամենում են Հայաստանը ենթարկել նորից Ռուսաստանի ազդեցության: Այդ անելով՝ նրանք բնավ չեն մտածում հայ ժողովրդի բարօրության մասին, այլ ընդհակա-