Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ռակը, նրանք դաշն են կապում հայ ժողովրդի երդվյալ թշնամիների՝ թուրք տաճիկների հետ, որպեսզի հայ ժողովրդի դիակի վրայով միանան թուրք ազգայնականնների հետ և նրանց միջոցով ամրապնդեն Ռուսաստանի դիրքը հանդեպ Անգլիայի:

Ռուս բոլշևիկները ձգտում են իրենց հայրենադավ հայ ընկերների միջոցով հայ ժողովրդի բախտի հետ խաղալ այնպես, ինչպես սովոր էին խաղալ ռուս ցարերը: Փոխվել են ժամանակները, փոխվել են պայմանները, փոխվել են նշանաբանները, հագուստները, գույները, բայց ռուսական հայաջինջ ոգին մնում է անսասան: Նրա մահահոտ շունչը նորից զգացվում է մեր հորիզոնների տակ այս ծանր օրերին:

Եվ նրանք, որ ձգտում են դեպի կյանք, դեպի ազատություն, դեպի անկախություն, պիտի ըմբռնեն վերջապես, որ բոլշևիկյան Ռուսաստանը կատարելապես անզօր է տնօրինելու Հայաստանի բախտը և որ մեր ճակատագիրը կապել, թեկուզ ժամանակավորապես, մահվան դատապարտված նրա քաղաքական սիստեմի և իմպերիալիզմի հետ, նշանակում է քարտի վրա դնել մեր բախտը, մեր ազգի ամբողջ ապագան...

IX
Բոլշևիկյան ավանտյուրան Հայաստանում

Չափազանց բնորոշ են բոլշևիկների համար այն խոսքերը, որ Մոսկվայի արտաքին գործերի կոմիսար Չիչերինը նորերս ուղղել էր Անգլիայի արտ. գոր. նախարարին իր վերջին նոտայի մեջ: «Մենք պատրաստ են հարգել Անգլիայի շահերը Կովկասում», – ասում էր Չիչերինը: Ուրիշ խոսքով՝ բոլշևիկները, որոնք իրենց կոմունիստներ, սոցիալիստներ են համարում և երեք տաի առաջ այնքան աղմուկ հանեցին, անվերապահորեն ու կատաղիորեն պաշտպանելով ազգերի ինքնորոշման բացարձակ իրավունքը և «առանց անեքսիայի և կոնտրիբուցիայի» սկզբունքը, այսօր պատրաստ են առևտուր անել անգլիացիների հետ ի հաշիվ կովկասյան ազգերի:

Սա միր ավելորդ ապացույց է, թե բոլշևիզմի անվան տակ իրոք թաքնված է ռուսական իմպերիալիզմը, որ չարաչար պարտվելով անգլիական իմպերիալիզմից, ավելի ձեռնտու պայմաններով հաշտություն կքնելու համար վերջինիս հետ՝ կամենում է ծախել իր «պատմական» իրավունքները ռուս ցարերի նվաճած ազգերի նկատմամբ, որոնք այնքան մեծ զոհաբերություններով հազիվ են կարողացել ազատվել ռուսական անարգ լծից: