Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որ հայի դեմ կռվելու համար դիմել են ռուս բոլշևիկի օգնության: Երկու դեպքում էլ ռուս բոլշևիկյան իշխանությունն այն չափով է ցանկալի և կայուն, որ չափով որ նա ծառայում է իր վրա դրված պարտականության, իր առջև դրված նպատակին:

Եվ ինչպես որ 1918 թ. հայերը հուսախաբ եղան և քշեցին բոլշևիկներին, այնպես էլ այժմ թուրքերն անխուսափելիորեն պիտի հուսախաբ լինեն «սովետական» իշխնաությունից և քշեն բոլշևիկներին: Որովհետև թե 1918 թ., թե այս տարի ռեալ ուժը Բաքվում իրենց համար միանգամայն օտար նպատակներ իրագործելու: Եվ հենց որ պարզվի, թե բոլշևիկյան այժմյան իշխանությունը Ադրբեջանում ի վիճակի չէ ավելի մեծ հաջողությամբ կատարելու այն, ներկա դեպքում, հակահայկական գործը, որի համար նա հաստատված է, այդ իշխանությունը մի վայրկյան իսկ չպիտի կարողանա այլևս գոյություն ունենալ:

Սովետակնա հեղաշրջումն Ադրբեջանում արդյունք չէր այդ երկրի ռեալ ուժերի փոխհարաբերության հիմնական փոփոխության, յլ միայն և միայն քաղաքական որոշ կոմբինացիաների: «Կարմիր» Ադրբեջանի ռեալ ուժերի մտայնությունը, քաղաքական շահերը և սոցիալական մղումները մնացին նույնը, ինչ որ էին «կանաչ» Ադրբեջանի մեջ:

«Կարմիր» դրոշակը Ադրբեջանին պետք է ոչ թե ներքին, այլ արտաքին գործածության համար, նա պետք է դրսի աշխարհը մոլորեցնելու, խաբտլու համար. նա պետք է ոչ իսլամական ժողովուրդների մտքի մեջ քաոս, խառնաշփոթություն հարուցելու համար: «Կարմիր» դրոշակը Ադրբեջանի համար մի հասարակ լաթ է, որ դեն պիտի շպրտվի, հենց որ նրա կարիքն այլևս չզգացվի, և նույնքան դյուրությամբ ու արագությամբ, որքան նա բարձրացվեց այդ իսլամական երկրի վրա: Շուշում Ադրբեջանի նորընծա բոլշևիկները կազմել են արդեն մի «հեղափոխական» կոմիիտե, որի նախագահն է ամբողջ ղարաբաղին քաջ հայտնի դահճապետ Սուլթանովը: Այդ կոմիտեն արդեն մի կոչ է հրապարակել՝ ուղղված Ղարաբաղի հայ աշխատավոր գյուղացիության: Սուլթանովի «հեղափոխական» կոմիտեն առաջարկում է հայ գյուղացիներին՝ տապալել դաշնակցական կառավարությունը, հաստատել «սովետական» իշխանություն և հաշտու-