Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ու վարած քաղաքականությունը մարքսիզմին տրամագծորեն հակառակ բաներ են:

Հրապարակ գալով համաշխարհային Սոցիալիստական Հեղափոխության նշանաբանով, բոլշևիկները սկզբում, երբ դեռ որոշ չափով տարված էին մարքսիստական հովերով, իրենց ուշադրությունը դարձրին դեպի Արևմուտք:

Նրանք հավատացնում էին, որ իրենց գործը սոցիալիստական մի «էքսպերիմենտ» փորձ: Նրանք ասում էին, որ Ռուսաստանի հեղափոխությունն այն ժամանակ միայն հաջողված պիտի համարել, երբ նա կցնցի և սոցիալիստական հեղաշրջում առաջ կբերի կապիտալիստորեն զարգացած արևմտյան երկրներում: Շուտով երեք տարի կլինի, որ բոլշևիկները իշխանում են Ռուսաստանում, բայց արևմտյան ոչ մի պետություն չհրապուրվեց նրանց «սոցիալիստական» փորձից և հազիվ թե հրապուրվի: Որովհետև այդ իսկ փորձը բոլոր գիտակից սոցիալիստներին բերեց այն անհողդողդ համոզման, թե ի՞նչ չպետք է անել: Այդ փորձին Եվրոպային բոլոր գիտակից սոցիալիստներին հետ մղեց «ասիական» սոցիալիզմից, ինչպես նրանք որակեցին բոլշևիզմը և նրա գործադրած ասիական մեթոդներից:

Եվ այսպես, Արևմուտքը չընդունեց Լենինի «ասիական» սոցիալիզմը, չնայելով, որ բոլշևիկները կրավորական սպասողի դերում չմնացին և ոչինչ չխնայեցին ներքին խռովություններ հրահրելու համար արևմտյան երկրներում: Ճիշտ է, նրանց հաջողվեց պարտված երկրների մեջ, ռգտվելով ժողովրդական մասսաների բնական դժգոհությունից, ապստամբական շարժումներ առաջ բերել (Գերմանիա, Հունգարիա): Բայց այդ բոլորն անցողական երևույթներ էին միայն:

Բոլշևիկների համար պարզ էր արդեն, որ այլևս որևէ լուրջ սպասելիք չունեն բուրժուական և իմպերիալիստական Եվրոպայից: Եթե նրանք լինեին շիտակ քաղաքական գործիչներ, նրանք պիեի հրաժարվեին անմիջապես իշխանությունից, հենց որ վիժեցիին նրանց ծրագրերն Արևմուտքում, և հայտնեին, որ իրենց «սոցիալիստական էքսպերիմենտ» անհաջող վախճան ունեցավ: Բայց իշխանությունը կուրացրել էր, նրանց, և նրանք կարծում էին, որ, հաստատելով իրենց իշխանությունն երկրում, նրանք հաստատում էին նաև սոցիալիզմը: Եվ որովհետև սոցիալիզմի անմիջական իրականացումը Ռուսաստանում անկարելի բան էր, իսկ իշխանության հաստատումը հնարավոր, բոլշևիկներն սկսե-