Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րով (Բաբեոֆ, Բլանկի): Բայց եկավ գիտական սոցիալիզմը հանձին Մարքս Էնգելսի ստեղծած հոյակապ համակարգի և անվիճելի կերպով ապացուցեց, որ սոցիալիզմի իրականացման համար ամենից առաջ պետք են առարկայական (օբյեկտիվ) նախապայմաններ:

Ո՞րոնք են այդ առարկայական պայմանները: – Կապիտալիզմի ծայր աստիճան զարգացումը, այնպիսի խոշոր կապիտալիստական տնեսության գոյությունը, որն իր մեջ պարփակում է ազգաբնակության խոշորագույն մասը: Որովհետև առանց խոշոր կապիտալիստական տնտեսության՝ միանգամայն անիմաստ ու աննպատակ է դառնում արտադրության միջոցների սոցիալիզացիան. բացի այդ՝ առանց խողոր կապիտալիստական տնեսության անկարելի պիտի լինի ունենալ այն սոցիալական նպաստավոր հողը, որի վրա միայն կարող է ստեղծվել ու մարզվել սոցիալական մեծ առաքելության համար ընդունակ, գիտակից, հասուն և կազմակերպ բանվորություն: Այնտեղ, ուր խոշոր կապիտալիստական տնեսությունն իշխող չէ բացարձակապես, ինչպես, օրինակ, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, այնտեղ, ուր կապիտալիզմի աճումը չի հասել իր գագաթնակետին, չկան և չեն կարող լինել նաև այն նախապայմանները, որոնք բացարձակապես անհրաժեշտ են սոցիալիզմի իրականացման համար. հետևաբար այնտեղ չի կարող որևէ լուրջ խոսք լինել սոցիալիստական կարգերի անմիջական ստեղծման մասին:

Բռնի ուժով, անվերջ ահաբեկումներով ու արյունահեղություններով չէ որ սոցիալիզմը երբևէ պիտի իրականանա: Նա կգա մի օր այնպես, ինչպես կտուցի մի չնչին հարվածով ձվի մեջ հասունացած հավի ձագուկի ջարդում է իր կեղևը և դուրս գալիս լույս աշխարհ:

Այս բոլորը մարքսիզմի տարրական ճշմարտություններն են:

Լենինը մարքսիստ է և հեղինակ մարքսիստական մի լավ գրքի՝ «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում». բոլշևիկներն իրենց մարքսիստներ են անվանում, նույնիսկ միակ մարքսիստներ: Բայց եթե նրանք այսօր պահպանել են տակավին մարքսիստական ֆրազեոլոգիա, մարքսիստական ոչինչ չէ մնացել նրանց մեջ: Նրանց մտածողության եղանակը, նրանց գործելակերպն ամենաչնչին չափով անգամ չունի իր վրա մարքսիստական կնիք: Ընդհակառակը, առանց վերապահության կարելի է պնդել, որ բոլշևիկնեիր այժմյան աշխարհայեցողությունը