Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եանը մասնակցելու, է պատարագին: Այս աղջիկը իսկական
գիւտ ա մեր շարականների համար: Այո, հոյակապ
երգում ա: Գնանք լսենք, ինչ ես ասում։

— Գնանք:

Կիրակի առաւօտ կանուխ կը յայտնուէր մեր դրան
առջեւ:

— Ռաֆիկ ջան, կանուխ է:

— Կանուխը որն ա, կիջնեքր մի քանի կանգառ
առաջ եւ կը նստենք Ս. Հռիփսիմէի դիմաց:

Կը նսէինք Ս. Հռիփսիմէի դիմաց: Քանի մը անգամ
մեզի ընկերացաւ նաեւ Լեւոն Միրիջանեանը, վանեցի բանաստեղծը:
Կը նսէինք եւ ահա Ռաֆիկը կը սկսէր.

— Արա, Լեւոն, մի լաւ նայիր, Թորոս դու էլ նայիր է՜,
ի՜նչ կառոյց ա մեր Հռիփսիմէն: Արա, տղերք,
որ ուսում եմ շշմելու բան ա, հոյակապ ա՜: Մի տեսէք,
կարծէք պատրաստ մի թռչուն լինի: Չէ՜, Հռիփսիմէն
չեմ փոխի աշխարհում ոչ մի եկեղեցու հետ:

Կը նստէինք Հռիփսիմէէն յիսուե մեթր մը հեռու,
կը դիտէինք այդ գեղիրան կառոյցը, չէինք կշտանար: Տեսայ
ոտքի կելլէինք եւ քալելով կը հասնէինք էջմիածին,
լսելու համար Շնորհալի, Կոմիտաս:

— Արա, տղերք, իսկ դուք գիտէ՞ք որ ծիրանու այս
ծառը Կոմիտասն է տնկել: Հենց ա՛յս ծառը:

Կը նսէինք Կոմիտասի տնկած ծիրանի ծառին տակ
ու Արամեանը կը պատմէր Գէորգեան ճեմարանի դասախօսներու
կեանքէն։ Այնպէս կը պատմէր, կարծես անոնց
ինք աշակերտած ըլլար:

— Ռաֆայէլ,— կըսէի,— Յովհաննէս Յովհաննիսեանը
ի՞նչպէս կը գտնես:

— Արա, հարցնում էլ ես, մեր կարգին բանաստեղծներից
ա։

Ես կը սկսէի արտասանել.

Անցաւ, եղբայր, մեր պարզամիտ մանկութիւն
էլ հրաշքների չենք հաւատում...