Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ւելագիտութեան բաժնում: Հօրս պատուէրն էր «Աղջիկս,
ասում էր նա, մենք պիտի լաւագոյնս տիրապետենք մեր
ջարդարարի լեզուին, ոչ միայն տիրապետենք, այլ հետեւենք
թուրք մամուլին, գրականութեանը, պատմագրութեան
եւ իմանանք թԷ ինչ են գրում ինչ են ծրագրում:
Պիտի լաւ ճանաչել թշնամուն»։

Իմ մոսկովեան ուսանողական օրերին էր, մէկ էլ
մայրս զանգում է Երեւանից ինչ որ յուղուած ձայնով...

Ասում եմ, հա մա ջան, այդ ես եմ որ կամ,
կայ, ի՞նչն է յուզել քեզ այդպէս որ չես կարողանում աօսել...

— Բալիկ ջան, լսում եմ մօրս ձայնը, խեղդո՜ւկ
ձայնը, հայրդ ծանր է, երեւի գալդ է պէտք, երեւի...

Մա՜, գոռում եմ ես էս կողմիդ, սրտաճաք եղած,
ալօ, մա, լսո՞ւմ ես, էս ա գալիս եմ, կարծէք կողքի
փողոցից էի մեկնելու... Եւ նոյն օրը թռչում եմ դէպի
Երեւան:

Ասացին թէ հօրս տարել են մեր Լուսակերտի առանձնատունը:
դէպ, հայրս շատ էր սիրում Լուսակերտի մեր
տունը։ Ասում էր, այն շատ է նման իրենց Ալաշկերտ մնացած
հօրենական տան, որ բլրի կողին է եղել, ոնց որ
բլրի կողից ծնուած...

— Ես ձեր այդ տունէն մէջ գտնուած եմ:

— Ճի՞շդ, ահա բարձրանում եմ մեր այդ տունը:

Հայրս, ձեռին մի փայտիկ, ինչ որ չափումներ էր
կատարում քարտէզի վրայ: Կանգնել էր, օրօրում էր գլուխը,
նորիդ շարունակում չափումները: Ի վերջոյ, երեւի
յոգնեց, նստեց մահճակալի եզրին, ապա հորիզոնական
դիրք ընդունեց:

Այդ րոպէին ներս մտայ, պապայի վզովն ընկայ ու
ասացի.— Պապա՜ ջան...

— Փախստակա՜ն, ասաց, այդ ինչպէ՞ս Մոսկուայից
թռել հասել ես Լուսակերտ, այն էլ առանց լուրի: Չլինի
թուրքերէնիդ ես ձանձրացել։