Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տուն տեղ մը: Բայց մեր նպատակը, այստեղ, վերլուծել
չէ մարդ մը ու իր գրական վաստակը: Մարդ մը, որ օր
ծերութեան, արդարօրէն արժանացաւ Ակադեմիկոսի կոչումէն։

Մէկ հանդիպում ունեցած եմ իր հետ եւ այդ կապւած
է արեւմտահայ բանաստեղծ՝ Ահարոնի անունին:

Գացած էի Փարիզ: Հանդիպած էի Ահարոնին: Բանաստեղծը
իր զրոյցի ընթացքին ըսած էր թէ կը սիրէր
գործերը Ստեփան Զօրեանին:

Այս մասին փոքր յօդուած մը ստորագրած էի Երեւանի
«Գրական թերթ»ին մէջ։ Ու ահա օր մը, Գրողներու
Միութեան Առաջին քարտուղար՝ էդուարդ Թոփճեանը,
հեռախօսով զիս կը կանչէր Գրողներու Տուն, Զօրեանի
խնդրանքին վրայ:

Պատկառելի մարդ էր Զօրեանը: Բարձրահասակ,
թիկնեղ, նման «Հայոց Բերդ»ին:

Երբ բարեւեցի զինք, ուզեց հասկնալ առողջական
վիճակը Ահարոն Տատուրեանին: Յիշեց բանաստեղծին
«Մագաղաթներ»ը, «Կարմիր Աւետարան»ը: Ապա հարցուց.

— Ահարոնը, որքան յիշում եմ, Փրակայի սերնդից
է, չէ՞։ Նրանք, գնացել էին կամ ուղարկուել Չեխիայի
մայրաքաղաքը, ապագային ազգային գործերի մէջ ներգրաւուելու
համար:

Որքան ինձ յայտնի է, վարուժանի եւ Սիամանթոյի
այս ժամանակակիցն ու բարեկամը զարտուղի մարդ եղած
պիտի լինի, թէել բանաստեղծ ծնուածներից է: Մարդիկ
կան, որոնք մեծերին ժամանակակից լինելու դժբախտութիւնը
ունեն: Այդպէս պատահեց նաեւ Ահարոնի հետ:
Խնդրում եմ, պատմէք իր մասին ինչ որ գիտէք։ Առանց
այն էլ, մենք, երկրում ապրողներս, քիչ բան գիտենք
սփիւռքահայ գրողների մասին: Ես պատկերացնում եմ
նրանց դժուարին կեանքը: