Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էինք, խնդրոյ առարկան հայ երգն է: Հարցը բոլորիս է
ուղղուած: Եւ, առ հասարակ, իմ տանը հիւրեր չկան: Բարեկամներով
նստում ենք ու քննում հայ երգի հարցը:
Պիտի մի որոշումի գա՞նք թէ ոչ: Այ, այստեղ ներկայ է
նաեւ իմ այս քոյրը, որ նստել է իմ կողքին: Նա, սքանչելի
է կատարում Սայեաթ Նովայի երգերը: Պիտի ասէի անթերի:
Սրանից օրեր առաջ, նորից նստել էինք հենց այս
սենեակում, Թորոսն էլ այստեղ էր ես իմ այս քրոջը
ասացի.

— Չտեսնուած լաւ ես կատարում Սայեաթ Նովայի
երգերը։ Հենց դրա համար էլ դու, չպիտի երգես Սայեաթ
Նովա: Ես վախենում եմ, ասացի, վախենում եմ ոմանց
վատ երգելուց եւ քո լաւ երգելուց: Ու այսօր, ձեր ներկայութեան
կրկնում եմ, մեր ժողովուրդը չենք տանելու
Սայեաթ Նովայի յետեւից: Մենք, կոմիտաս ունենք:
Մենք կոմիտասի ժողովուրդ ենք: Ու երեւակայէք, այդ
գիշեր ինձ պրոպականդում էր Սայեաթ Նովային:
Ինձ, անտեղեակիս: Միթէ կասկածի տա՞կ է իմ սէրը մեր
մեծ երգչի, բանաստեղծի նկատմամբ: Ով է տարիներ
յատկացրել, ուսումնասիրել նրա կեանքն ու գործը: Մեծ
Հալէպցու — այստեղ ինծի նայելով որպէս հալէպցիի —
գործը:

Բայց կրկնում եմ, մենք յետեւում ենք թողել
աշուղական շրջանը: Նա մի էտապ էր Արևւելքի ժողովրրդների
համար. ու մենք, հայերս, լաւ քննութիւն
բռնեցինք տուեալ շրջանի համար մեր անկրկնելի Սայեաթ
Նովայով:

Մենը, Կոմիտասի ժողովուրդ ենք:

Ռոզի Արմէնը իմ այս խօսքերից չի նեղանալու: Նեղանալու
իրաւունք ունի մեր ժողովուրդը, երբ աղճատւում
է իր երգը:

Ուրեմն մեր երգարուեստի բոլոր ուխտեալները
պարտաւոր են դիմել Կոմիտասին։

Երեւի երկար խօսեցի: Բաժակաճառերը, դրանք
վնասում են մեզի վաղուց ժամանակն Է խօսքերը գործի
վերածելու ամէն օր։ Ընկերներ, ամէն օր, ամէն օր...

Ռոզի Արմէնը սփոփուած էր։ Ուրախութիւնը, բո–