Jump to content

Էջ:Գլադստօն.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Այսպէս էր անգլիական արիստոկրատիան մաքրում Իրլանդիան: Սովը և գաղթականութիւնը կարծես վերջ էին տալիս Իրլանդիայի հարցին։ Բայց այդ ժամանակ գլուխ բարձրացրեց յեղափոխութիւնը։ Սովի ամենասարսափելի տարին, 1847 թուին մեռաւ Օ՛Կօննէլ։ Նոյն տարուայ վերջում «Երիտասարդ Իրլանդիան» վճռեց զէնքի դիմել։ Նրա ղեկավարներն էին Օ’Բրիէն (հարուստ կալուածատէր իրլանդացի, որ իրլանդական թագաւորների տոհմից էր սերուած) Ֆրանսիս Մէյըր (23 տարեկան երիտասարդ) և Միչըլ (յայտնի մատենագիր և հրապարակախօս)։ Յեղափոխական «Ազգ» լբագիբը տարածւում էր ահագին քանակութեամբ և ժողովրդականացնում էր այն միտքը, թէ փրկութեան միակ միջոցը ապստամբութիւնն է: Բայց «Երիտասարդ Իրլանդիան» մեծ աջողութիւն չունեցաւ ժողովրդի մէջ, քանի որ նրա դէմ գործում էին Օ՛Կօննէլի հետևողները: Սրանց մէջ էր Իրլանդիայի ամբողջ կաթոլիկ հոգևորականութիւնը, որ քարոզում էր ժողովրդին, թէ չը պէտք է հետևել յեղափոխականներին։ «Երիտասարդ Իրլանդիան» ընդունում էր բոլոր իրլանդացիներին, առանց կրօնի խտրութեան, մինչդեռ Օ’Կօննէլի հիմնած միութիւնը զուտ կաթոլիկական էր: Երկու կուսակցութիւնների մրցութիւնը մի պարզ նշան էր, որ ոչ մի յեղափոխական ձեոնարկութիւն չը պիտի աջոդուի։ Եւ այնու ամենայնիւ յեղափոխա-