պանqների րովից անցնել «գալարուն ճամրով». նա ցանկացել էր անկարելին: Բայց Վանահայրը վճռել է անապատը դարձնել սրբարան եւ նա որոշում է հեռացնել վանքից այն գլուխը, որի մէջ ապրում է աշխարհի հմայքը։ Պէտք է քանդուի եկեղեցին, որ արդիւնք է աշխարհիկ զգացումի. պէտբ է հեռանալ եւ Աբեղան է որ աչխարհիկ հիւր է այլեւս:
Վերջին անգամ Վանահայրն ու Աբեղան հանդիպում են իրար -բոլորովին հեռացած միմեանցից։ Ամէն մէկը նրանցից զտել է մի ելբ իր ներքին մաբառումներիցղ նրանբ լուծել են կեանքի խնդիրը, բայց հակառակ ուղղութեամբ: Այս անգամ Վանահայրն ապրում է իր վերջին հիասթափումը: Թող աշխարհը խլած լինի «իր» Աբեղային. բայց մնում է միաբանութիւնը: Նա ղեռ հաստում է, որ համայնօրէն, ընկերովի կարելի է վեր բարձրանալ եւ դառնալ «աւելի քան մարդը»: Բայց միաբանների բուռն բողոքը այն եկեղեցին քանդէլու դէմ, որ աւանդական է եւ տալիս է նրանց հաց եւ հանգիստ՝ խում է կապը Վանահօր աչքերից: Նա պարզ տեսնում է այդ գռեհիկ բազմութեան ոչնչութիւնը եւ ձեռբ է քաշում իր երկարամեայ քրտնաջան վաստակից. նա վճռում է մեկուսանալ իր Աստծու համար նոր եկեղեցի շինելու, բայց այս անգամ մեն–մենակ, իր հոգու մէջ, իր անհատական ուժերով» ոչ միայն առանց աշխարհի օմանդակութեան, այլ եւ առանց անապատի աջակցութեան: Համայնքը կարող է անապատ քաչուել, րայց անհատն է, որ կարող է գնա է աւելի հեռու. աշխարհը կարող է նուազել անապատում, բայց միայն անհատի մէջ նա կարող է չբանալ: Աշխարհն ապրում է երկրպագելով «հին աստուածներին». անապատն ապրում է մրցելով նրանց դէմ եւ միմիայն անհատներն են, որ կարող են ազատուել նրանց հմայքից. և դեռ խնդիր է թէ կարո՞ղ են ազատուէլ, քանի որ Վանահօր վճիռն է միայն ստոյգ նրա ապազան անստոյգ է և խնդրական: Կոյրի մէջ անգամ խօսում են հին աստուածները… Այսպէա Վանահայրը կեանբքի խնղիրը լուծում է մեկուսացումով[1]:
- ↑ Մենք համարձակւում ենք մւոքով թեւակոխել ապուգան ու լուծել մի իւնդիր, որ յետագային է վերաթերում նշդել: Վանահօր ժխտումի մէջ մենք ընդնշմարում ենք հեղինակի ապրումները. Աբեղան նրա անցեալն է, Վանահայրը ներկա. Շանթը, որ իր ստեղծագործութեան համար նիւթեր է առնում իրական աշխարհի ոլորտից՝ փորձում է այս անգամ, առանց աշխարհի, իր հոգու միքից կառուցել արուեստի մի նոր շէնք եւ ստեղծում է «Հին Աստուածները»: