Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետևեալ անգամ հանդիպելիս Վանահայրն ու Աբեղան հոգու նոր ապրումներով են իրար դէմ գալիս: Աշխարհը փորձել է նաև Վանահօրը, բայց նա տուել է էր անդառնալի վճիռը․ մարել աշխարհի վերջին շողը իր հոգում և ապրել խավարում, որ աշխարհիկ մարդը կարող է դամբարան համարել, բայց որն իրօք եկեղեցի է։ Մինչդեռ Աբեղայի աչքում շրջապատն ուրիշ տեսք է ստացել: Մէկի հոգում մարում է աշխարհի շողը, միուսի հոգում սկսել է ճառագայթել: «Հին Աստուածները ապրում են իրենց կայտառ զաւակների մէջ, որոնց տեսել է Աբեղան լճափին նրա մէջ արթնացել է քննադատական միտըը․ ունայնութիւն է երեւում նրան աղօթքն ու ճգնութիւնը, նա հասկացել է արդէն, որ իրենցն են միայն «խուցերն ու եկեղեցին», ուր կեանք չկայ։ Դեռ կենդանի է Վանահօր հմայքը․ Աբեղան նրա դիմաց զգում է իրան, «անարգ ու անարժէք արարած», բայց միաժամանակ նա բնազդօրէն ըմբռնում է, որ ինքն ու Վանահայրը «հթշնամի» են իրար:

Այս տեսարանում խաչւում են Վանահօր եւ Աբեղայի ճանապարհները եւ նրանք ընթանում են տարբեր շաւիղներով, որոնք գծւում են իրար հակառակ։ Արկուսն Էլ համաձայն են մի կէտում * նրանը մխտում են անապատը* Վանահայրը որովհետեւ դեռ այն- տեղ իշխում են «հին Ատուածները», Աբեղան՝ որովհետեւ այնտեղ «Հին աստուածները» տեղ չունեն: Մինչդեռ Աբեղան եկեղեցին ու խուցերը համարում է ազատ այդ աստուածներից, Վանահայրը նրանց մէջ եւս տեսնում է աշխարհի ազդեցութիւնը։

Վարդապետ եւ աշակերտ նորից հանդիպում են իրար Աբեղայի խցում․ այս անգամ նրանը աւելի եւս հեռացած են իրարից: Վանահայրն իր կապերը կտրել է իշխանուհու եւ աշխարհի հետ, նա մաքրել է իր բոլոր հաշիւները դրսի կեանքի հետ: Իսկ Աբեղան երկրպագել է «հին Ատուածներին» եւ իր հաշիւները մաըրել անապատի հետ։ Աբեղայի խոստովանութիւնը, թէ ինքը երկրպագել է «հին Ատուածներին» պատճառ է դառնում Վանահօր երկրորդ հիասթափութեան, Աբեղան գնացել է տարբեր ճամբով, բան Վանահայրն էր հրահանգել․ փոխանակ «քանդելու իր հոգին» եւ խլելու նրա միջից աշխարհի հմայրը, Աբեղան հոգով անձնատուր է եղել աշխարհին։ Անարդար հեգնանքից յետոյ, որ դէմ անզօր բողոքում է Աբեղան՝ Վանահայրը գիտակցում է իր մեծ սխալը․ նա ցանկացել էր անփորձ ու մաքուր հոգին պատուար կանգնել աշխարհի փորձութեան դէմ․ մէնչդեռ դրա Համար պէտր էր աշխարՀի տուած