Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հին ԱՍՏՈՒԱԾՆԵՐ Մի քանի խօսք բեմադրութեան մասին: Թատերակը հեղինակինն է, ներկայացումը բեմադրիչին է պատկանում: Ուրոյն արուեստ է թատերականը: Թատերագիրը միայն նիւթ է տալիս այդ արուեստին եւ մի բանի ցուցումներ: Բեմադրիչր մի լաւ ընթերցող է ամէնից աոաջ եւ առաջնորդում է իր խումբը մի որոշ ըմբռնումի: Այս ըմբռնումը կարող է տարբեր լինել, քան ունեցած է հեղինակը: Բեմական անձերը պէտք չէ աւելին ասեն ու անեն քան թելաղրում է թատերակը, բայց ինչպէս ասեն եւ անեն, այստեղ է բեմական արուեստի սահմանը եւ բեմադրական ըմբռնումի տարբերութիւնը: Եւ արդէն ամէն արուեստ ոչ թէ ինչի, այլ ինչպիսինի մէջ է կայանում:

Գ. Իփէկեան իր սեփական ըմբռնումն ունի Հին Աստուածների մասին, որ եւ արտայայտութիւն գտած էր խումբի խաղի մէջ: Ես պէտք է երեք դիտողութիւն անեմ, մէկը թեր իր ըմբռնումին, մէկը դեմ. երրորդն ընդհանուր՝ աւելի խմբին քան խմբավարին: _____________ (*) 1944ի Մայիսին «Համազգայինի Թատերասէրները» ներկայացուցած են Լեւոն Շանթի «Հին Ասաուածնհր»ը, Պէյրութի մէջ: Ազբալեան յօգուած մը գրած է «Ակօս»ի մէջ, խօսելով ներկայացումի թեմական արժէքին, դերակատարներու խուզարկութեան եւ թատերակի ըմբռնումին մասին։

Կու տանք երկի ըմբռնումին վերաբերող հատուած մը միայն։

                                                    ՀՐԱՏ
                        - 74 -