Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԳ ՈՒ ՎԷՐՔ

              (ԻՍԱՀԱԿԵԱՆ ԱԻ - - Երգեր ու Վէրքեր)
                             
                             Ես սիրում եմ մրմո՛ւնջ-տրտո՛ւնջ,
                             Տանջուած սրտի ե՜րգ ու վէ՜րք...
                                        ԻՍԱՀ. ԱՒ.
              ա.

Մի փոքրիկ հաշիւ ընթերցողներին:

Անցեալ տարուայ մի փոքրիկ գրքոյկ լոյս տեսաւ Ալեքսանդրապոլում «երգեր ու վէրքեր» խորագրով, որ արտաքինովգրաւիչ բան չէր. բայց զգացուեց, որ գրքոյկի հեղինակը կարողանում է երգել իր «երգերն ու վէքերը» ժողովրդի լեզուով ու ոգով, որ այդ գրքոյկն իսկական բանաստեղծութիւնների հաւաքածու է:

Բայց թէ՛ ընթերցողի եւ թէ՛ հեղինակի համար շատ ու շատ կարեւոր հարցեր ու կէտեր անորոշ մացին. ի՞նչ են իսկապէս Պ. իսահակեանի բանաստեղծութիւնները, ի՞նչ մի նոր բան է բերում մեզ, կամ բերո՝ւմ է արդեօք, ի՞նչ յատկութիւններ ու չափեր ունի նրա տաղանդը, որպէս բանաստեղծ ինչ նշանակութիւն է ստանում եւ ինչ տեղ բռնում, ունի արդեօք պակասութիւններ եւ որոնք են այդ պակասութիւնները, ինչո՞ւմն է նրա ուժն ու թուլութիւնը, եւ այլ այսպիսի հարցեր մանր ու խոշոր , դոքա դեռ մնում են անպատասխան ու անւիճիռ:

                              - 89 -