Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տիեզերքի հսկայ վէրքերի կաթիլներից են», որ իր երգերը այդ նոյն «մեծ տիեզերքի հսկայ վէրքերի ցաւն ու կսկիծն են». նա կարծում է, որ «աստղերի ցանցում» կարելի է լսել «լաւութեան խո՛ր, լայն երգերը», որ... եւայլն, եւայլն։ Այս բոլորը մի լիովին անհատական հոգեկան կաղմից կարող են բղխել, այսպէս ո՞վ է մտածում ու զգում (*): Այս աշխարհայեացքի բեկորները ուղղակի հակառակ են գիտութեան, փորձինք տրամաբանութեան, առողջ խելքին. այսպէս կարող է մտածել ու դատել կամ նախապաշարուած կամ հիւանդ գլուխը, այսպիսի գլուխներ կարող է ծնել կամ կարճատես բնազանցութիւնը կամ ժամանաից ու տարածութիւնից պոկուած հողին: Ամբողջ բան չկայ դրանց մէջ. դրանը մտային ժանտախտի բացիլներ են, որ նորութեան ու գեղեցկի դիմակի տակ գալիս են պղտորելու առողջ մարդու առողջ դիտակցութիւնը... էլ չենք ասում, որ ինքն ըստ ինքեան շատ ծաղրական բան է այդ մտքերի է կէնտրոնական սիւնը. եթէ «երկինքն է» բանաստեղծի մէջ երգողը ժամանակ մի քայլ առաջ դնելով կարելի է ասել է որ եւ երկինքն բանաստեղծի մէջ լաց երգողը, ծիծաղողը, պարողը, հաց ուտողը...

Եւ տեսէք թէ ինչպէս լեզուն էլ տարօրինակ է դառնում. ինչպէս մթնում են արտայայտութիւնները, գորշանում. բառերն իրար խառնւում ու այդ խղճալի աւերակների վրայ երբեմն միայն փայլատակում է մի գեղեցիկ պատկեր, մի սիրուն արտայայտութիւն ու նորից ամէն բան վարադուրւում է անորոշութեամբ, պղտորւում աչքներիդ առաջ ի՞նչ է նշանակում, «լայն երգեր» «հեռու ափեր», «երկրի ոլորտում թափառել ամբոխի վրայ» իմաստուն Եդիպոս դու վճռիր այդ հանելուկները... Կամ ո՞վ ինչ հասկնայ այս խօսքերից. «զուարթ երկնքում հեռու— ափերում տողիս վառւում էր — բոցերի ծով էր» Ո՞ր մէկն ասի մարդ ինչ է նշանակում հիւանդանալ «երկնըի ցաւով» եւ վերջապէս ի՞նչ են այս բոլորը 43—րդ էջի ամբողջ Դ–րդ ոտանաւորի հետ միասին. հիւանդի զառանցա՞նք, ցնորուածի մենախօսութի՞ւն, ցաք ու ցռիվ խենթ ու խելառ մտքեր ու զգացմունքնե՞ր...

Պ. Իսահակեանի այդ տեսակի բանաստեղծութիւնները (փառը Աստծու, որ քիչ են) հէնց մեռած են ծնուել. նրանը հիւանդացած ___________ (⁂) Իսահակեանի այդ ոտանավորները Նիչշէն են յիշեցնում: խմբ.։ - 98 -