Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չնայած իր ուռցրած հոդու վէրքերին, որոնք իրական կեանքի պտուղ չեն, նա շատ աւելի մեծ չափով երգեր ունի, որոնց բղխողը երկրի եւ երկրի պտուղ՝ գեղեցկուհիների հետ ունեցած նրա հոգեկան կապն է: Սէրն է այն լայն ծաւալ ունեցող եւ բանաստեղծի սրտում մեծ տեղ բռնող զգացմունքը, որ նրա գրչից շատ երգ է խլել: Մինչեւ անգամ նա այդ զգացմունքը միակն է համարում. երբ կտրատւում են նրա սրտի լարերը՝ միայն մէկն է անվնաս մնում.

Մենակ սիրոյ լարը մնաց

Սրտիս անհուն խորքերում,

Մենակ սիրոյ երգը շողաց

Կեանքիս ամէն ծալքերում:

Այս զօրեղ զգացմունքն է, ոըին չի դիմանում համարեա ոչ մի մարդ, ինչքան էլ «երկնքի ցաւով» հիւանդ լինի, եւ որը մեր բանաստեղծին էլ միշտ կապուած է պահում մեր հողի հետ: Այս կողմից նրա սիրտը շատ է դժբախտ, մեծ կարիք ունի եւ շատ է վէրք ստացել, իրական վէրք։ Ինչե՜ր ասէք չի խոստանում, որ աղջիկն իրան սիրի:

Ի՞նչ որ ցանկաս, կ՚ո՞ւզես լինիմ,

Լինիմ երկինք ու երկիր,

Ծով, ժայռ, աղբիւր, արեւ, լուսին

Լինիմ — միայն ինձ սիրի՜ր…

Ջերմաջերմ խնդրում է «Նազանի–նազելուց» սէր, պատրաստ է իր «հոգին» տալ նրան, բայց Շուշանները շատ էլ սիրով չեն բանաստեղծի հետ. մէկը իր «սուտ-սիրով» նրա սիրտը «անապատ» է դարձնում . — եւ մռայլ մտքերն իրար ետեւից գալիս են բախելու բանաստեղծի թափուր սրտի դոները: «Քարի պէս ժէռ» սրտերը անպատասխան են թողնում նրա սիրոյ ծարաւը, որ հանգիստ չի տալիս, կրծում է ներսից — եւ նրա սիրտը կամաց-կամաց յոգնում է, թուլանում, տխուր, տրտում, թոշնած մնում, շրջապատի կենդանութիւնն ու թարմանալը նրան չի ստիպում «անամպ ժպտալ» կամ «ուրախ բախել»։ Նա նախանձով նայում է հեռուից կեանքի յաջողակներին, — եւ ահա՛ գերեզմանի մտքեր, մահուան ցանկութիւն ու կորչելու վճռականութիւն… Սէրն էր, որ նրա սրտին ուժեղ զարկ էր տալիս. առանց սիրոյ աշխարհը չքանում է նրա աչքին, կորցնում է իր հմայքը. բանաստեղծի կեանքը փշրւում է… Ու այս

- 102 -