Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլորը մի մռայլ ու յուսահատ հեծծանքի մէջ ամփոփած դնում է իր գրքոյկի մէջ։

Ա՜խ, ալ-վարդի, սիրոյ վարդի

Չոր փշերը մնացին…

Է՛ն փշերը մատաղ սիրտս

Քրքրեցին ու կերա՛ն,

Կարմիր-կանաչ իմ օրերը

Սիրոյ սգով սեւացան…

Ա՜խ, ափսոս իմ գարուն կեանքիս

Սուր փշերր մնացին…

Ի՞նչ ասենք այս ութ տոգի համար. այսպիսի գոհարներ քիչ կան ոչ միայն Պ. Իսահակեանի գրքոյկում, այլ եւ մեր բանաստեղծութեան մէջ. այդ արտայայտութիւնը, այդ գեղարուեստականութիւնը իր չափով, ներդաշնակութեամբ, համաչափութեամբ. այդպէս ամփոփ, կոկ…։

Անպատասխան սէրն իր ելեւէջներով՝ վշտով, ցաւով, կսկիծով, յուսահատութեան հասցնող երազների ցնդումով, քնքշութեամբ եւ այլն, բռնում է գրքոյկը. համարեա բոլորի վրայ ինչ որ մոայլ ամպ է ծանրացած, անմխիթար տրամադրութիւն ցանցուած: Այդ միօրինակ սգի ձայներր երբեմն պատռում են արթնացող յոյսի կամ յոյսի կարելիութեան մի նոր նուագ: Մի տեղ բանաստեղծը շեշտում է երկու յուսադրական, սիրտ տուող խազ (նոտա). «տանջուի՛ր, յուսա՛…» դիմելով իր երերուող սրտին, ուր թւում է թէ կորչում է «անքննին ուժը, սրբազան սէրը» եւ ուր ուզում է մուտք գործել «ամեհի օձը—անյոյս կասկածը»… Բայց բաւական է որ յոյսը, յաջողութեան յոյսը շողայ հեուում, եւ բանաստեղծը թարմանում, կենդանանում է:

Միակ մխիթարութիւնը բնութեան մէջ է աուայժմ. այստեղ է բանաստեղծը մի կարեկից սիրտ գտնում, մի համագգացող. նա բնութեան հետ մի տեսակ է զգում. քնի պատկերները քուն են բերում նրա վրայ, նրա մտքերր եւ հոգու ելեւէջները զուգընթաց են բնութեան տրամադրութիւններին. այստեղ բանաստեղծը փոքր ինչ հանգստանում է կարծէք… էլ մարդ չկայ, էլ սէր չկայ, էլ հոգս չկայ, վիշտ չկայ… Կարծէք նրա ներքինը աներեւոյթ թելերով կապուած է բնութեան հետ. եւ այդ կապը նա լաւ է արտայայտում (էջ 45, Ե. եւ էջ 43, Գ.):

—103—