Ծո՜վ, սիրտդ բա՛ց. բա՛ց խո՜րն ու լա՜յն, Շատ դադրած եմ, ծոցդ կուգամ…
Այս սեւ յուսահատութեան մէջ դեռ կայ սէրու մի ճառագայթ դէպի ընկեր մարդը. բանաստեղծը խորհուրդ է տալիս «սեւ աչքերը չսիրել», որովհետեւ սիրողը «դադար չունի»:
Այս վիճակում էր բանաստեղծը իր առաջին գրքոյկը հրատարակելիս (1897թ.) որոնումների ու յուշերգերի անձնատուր՝ մի կողմից ողրում է իր կորուստը, հմայիչ երազների չքացումը, միւս կողմից ելք է որոնում ապրելու համար:
Այս անհանգիստ որոնումներին եւ թախծալի տրամադրութեան յաջորդում է յոգնածութիւն, անտարբերութիւն է հոգու ցուրտ մռայլ:Սիրու կորուստի հետ ամայանում է աշխարհը նրա աչքին. սիրու վէրքի «սեւ սպին», ինչպէս ինքն է ասում, սեւ ամպի պէս
|
Լուռ է այլեւս ամէն բան, անյոյզ սրտում ոչինչ չկայ, զգացում. սիրտը կոյր է, չի տեսնում, սիրտը խուլ է չի լսում անգամ, ինչպես ծաղիկ ծաղիկ համբոյր է շնչում… Սիրտը մեռել, դարձել է, «լուռ շիրիմ». հանգել է « ճակատի աստղէ պսակը», եւ «սրտի դրախտը» չքացել, ցնդել են ե՛ւ «սրտի վառ երազը», եւ «բըլբուլն ու վարդը, եւ սէրն ու սազը». շիջել է ոգեւորութեան՝ կեանքի հրդերը.
|
Ես հանգած հոգու կեանքն երեւում է մի մեռելութեամբ. «մեծ է տանջանքս, հեծում է բանաստեղծը. աչքերիս առաջ ողջ կեանքն է ընկած ինչպէս պաղ դիակ…» (35)
Սակայն հրդեհը չի հանգել վերջացել, կիսայրիլ մխում են մոխրի տակ հին «ցնորքն ու մորմոքը», երբեմն բոցկլտում եւ նորից առկայծելով մօտենամ հանգչելուն. եւ այդպէս շարունակ… Միայն վերջերս, «Բանբեր»ի այս համարում տպած բանաստեզծուիւնից երեւում է, որ փոթորիկն անցել է արդէն, ծովը նստել է եւ